Կապանի հատվածից հետ ենք քաշվել 21 կմ, Մեղրից՝ 7-8 կմ, Գորիսից՝ 9 կմ, այսինքն՝ հետ ենք քաշվել այն բնագծերից, որոնք ձևավորված, կահավորված ինժեներական կառույցներով բնագծեր էին. Մ․ Մելքումյան (տեսանյութ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվել է պատերազմը, սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի պետական դուման հրատապ նիստ է հրավիրել, նիստը վարում էր Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը մեկ օրակարգային հարցով՝ անմիջապես կրակի դադարեցման միջոցառումների մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա պատմեց, որ հարցի զեկուցողը ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն էր, և ինքն ուղիղ եթերում հետևում էր։ Ելույթ են ունեցան բոլոր ֆրակցիաների ղեկավարները, բոլորն էլ  կարծում էին, որ անմիջապես պետք է կոչ արվի, որ կրակը դադարեցվի, և միջնորդական առաքելությամբ գան Հայաստան, Արցախ, հետո գնան Բաքու, որ կտրուկ միջոցներ ձեռնարկեն, քանի որ հնչում էին մի քանի հարյուր զոհերի մասին, և հենց այդ նիստը վերջացավ, բոլորը միաձայն քվեարկել են այդ որոշման ընդունման օգտին։

«Վոլոդինն ասաց՝ անմիջապես կապվեք Ադրբեջանի Մեջլիսի և Հայաստանի խորհրդարանի ձեր կոլեգաների հետ և տեղ հասցրեք մեր որոշման մասին: Կալաշնիկովը առաջինն ինձ զանգեց, ասաց՝ մենք ունենք առաջնային ամենաբարձր մանդատ և երեք ժամ հետո կլինենք Երևանում և հղում արեց 1994 թվականի Բիշքեկյան համաձայնագրերին, ինչպես այն ժամանակ էլ միջոցներ ձեռնարկել, որ զոհեր չլինեն: Ես կապվել եմ Ազգային ժողովի ղեկավարության հետ և տեղյակ պահել՝ ինչ եք ասում, այսպիսի որոշում կա, և որևէ արձագանք չստացանք, ավելին՝ ըստ էության, համարժեք ընկալում չեղավ, որովհետև եթե ռուսաստանյան մեր գործընկերները գալիս են, ուրեմն խաղաղապահներ և այլն,… ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խաղաղապահ, որովհետև ապատեղեկատվության, ստի պայմաններում մենք կարծում էինք, որ մենք հեսա Գետաշենը, Շահումյանը գրավել ենք, մոտենում ենք Գանձակին, այնտեղ  թեյ ենք խմելու, և այդ պահին համարժեք ընկալում չեղավ: Դումայի որոշման գրավոր փաստաթուղթը ինձ մոտ է, փաստորեն ձախողվել է, որ Դուման իր միջնորդական առաքելությունն իրականացնի»,- նշեց Մելքումյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ ներկա հարաբերությունների մակարդակին՝ պատգամավորը նշեց. «Անձամբ ես, կուսակցությունը և պարոն Ծառուկյանը կարծում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այն վիճակով, որ հիմա կա, հեռու է բավարար լինելուց, մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերություները մի նոր որակի և նոր ինտեգրացիոն մակարդակի բերենք, նոր ռազմավարական գործընկերներ լինելու հանգամանքն արձանագրենք, ոչ թե այսօրվա իշխանության նման խեղճացած, բարդույթներով, այն, ինչ տեսանք հունվարի 11-ին, որ ռազմագերիների ազատագրման հարցը չլուծվեց»:

Նրա խոսքով՝ այսօր մենք չգիտենք՝ Հայաստանի տարածքն ինչքա՞ն է, ըստ նրա՝ Խորհրդային տարիներին մի քանի անգամ քննարկվել է Սոթքի ստորգետնյա ճանապարհով դեպի Ադրբեջանի տարածք մտնելու խնդիրը և Խորհրդային Հայաստանը մեծ վարձավճար է վճարել, որ այդ մասի շահագործման թույլտվություն ունենա:

Մելքումյանը, անդրադառնալով Շուռնուխ գյուղի խնդրին, հարց հնչեցրեց, ինչպե՞ս կարող է Շուռնուխ գյուղի փոստը լինել Ադրբեջանի տարածքում, քանի որ փոստը ինդեքս է ունենում և նամակը չի կարող գնալ Ադրբեջան և հետ գա, տան Շուռնուխ գյուղի բնակչին. «Շուռնուխը անտառտնտեսության օժանդակ տնտեսություն է եղել՝ հատուկ կարգավիճակով, անտառային մասը, որը գնում է դեպի Ադրբեջան, ահագին մաս 1984-86 թ․ հանձնվել է հայկական կողմին և դրա դիմաց հայկական կողմից տրվել է Մազրիդուզ մեծ տարածքը։ Հիմա և՛ սա, և՛ մյուսը Ադրբեջանի տարածք են: Սա նշանակում է, որ չկա ուժ, հզորություն, պատվախնդրություն, որ կարողանան հավուր պատշաճի բանակցել, իսկ դա պետք է փաստաթղթերով, ռազմական, վարչական քարտեզներով իրականացնել»:

Հարցին, թե կապի մե՞ջ է ռուս գործընկերների հետ, ստորագրված երրորդ փաստաթղթի մասին  ի՞նչ տեղեկություններ են իրեն փոխանցել, Մելքումյանը նշեց, որ այդ փաստաթուղթը, որն կա, շարունակությունն է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի: Նա նշեց, որ երբ հանդիպել են Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի համայնքապետների հետ, ասել են, որ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ պետք է զորքերը մնային այնտեղ, որտեղ կանգնած էին, բայց մենք հետ քաշվեցինք.

«Կապանի հատվածից մենք 21 կմ հետ ենք քաշվել, Մեղրիի հատվածում 7-8 կմ, Գորիսի հատվածում 9 կմ, այսինքն՝ հետ ենք քաշվել այն բնագծերից, որոնք ձևավորված և կահավորված ինժեներական կառույցներով բնագծեր էին, ո՞նց կարան հետ կանչվել, հո բանավոր հրամանով չեն հետ քաշվում, ես հակված եմ, որ այդ փաստաթուղթը եղել է մինչև այդ, որովհետև փաստաթղթի ժամկետը ֆիքսված չէ, թե երբ է եղել: Հետ են քաշվել, որից հետո GPS-ներն են հանդես եկել, որոնք Հայաստանի վարչական սահմաններից են տանում»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ
Ամենաընթերցվածները