Խաչիկ Ասրյանը 51 տարեկան է

Այսօր քաղաքական - պետական գործիչ, գնդապետ Խաչիկ Մայիսի Ասրյանը դառնում է 51 տարեկան։

Ասրյանը երկար տարիներ եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան կուսակցության նախագահն է։

1988-1991 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան զինվորական օկրուգի ծովային հետևակում որպես զորամասի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։

1996-1997 թթ. - Սյունիքի մարզային ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատար։ 2007 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

1991-1994 թթ. - Սյունիքում ստեղծել է «Նժդեհյան գայլախումբ» ամենաերիտասարդ ջոկատը, որի հետ մասնակցել է Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին։

1991-1995 թթ. - եղել է արևելյան մարտարվեստների մարզիչ։

1992-1993 թթ. - նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը։

1999 թ. - Սյունիքում հիմնադրել է Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը։

1999 թ. - Կապանում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության 1-ին միջազգային կինոփառատոնը։

2002 թ. - Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը։

2003 թ. - հիմնադրել է «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ 2003 թ. - հիմնադրել է Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը։

2005 թ. - հիմնադրել է Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը։

2005 թ. - հիմնադրել է Սյունիքի ուսանողների միությունը։ 2013 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի ։ 1994 թ. Սյունիքի օլիմպիադայում 3 կմ վազքատարածությունում դարձել է բացարձակ չեմպիոն։ Արժանացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պատվավոր աշխատողի կոչման (2014)։ Նույն թվականկն` «Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալ։ 2015 թվականին ստացել է ՀՀ վարչապետի հուշամեդալ, ԵԿՄ հուշամեդալ։

2005թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալ՝ «Արծիվ Մահապարտներ» միության կողմից (2007), «Հանուն հայրենիքի» հուշամեդալ (2007), ՀՀ Քիք–բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալ (2007), Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալ (2007), «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով՝ Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից (2008), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալ (2008), «Ախթալա» լեռնահարստատցուցիչ կոմբինատի հուշամեդալ (2008), «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ (ԼՂՀ, 2008), «Վազգեն Սարգսյան» շքանշան՝ «Արծիվ մահապարտներ» միության կողմից (2009), ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալ (2009) ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2009), «Հայոց Արծիվ» մեդալ՝ «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (2010), Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալ (2010), ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալ (2010), ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալ (2011), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2011), «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալ (2011), ՌԴ անվտանգության դաշնության ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55-ամյակ» հուշամեդալ (2011), Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշան (2011), ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2011), ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ (2013), Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալ (2013), ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2013), Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալ (2014), «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշան (2014), Հայաստանի Ազգային Պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալ (2015), ավելի քան 160 պատվոգիր։

Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ, Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ, ունի սև գոտի։ Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Պահեստազորի գնդապետ է։ Հայտնի է ազգային, քրիստոնեական արժեքների քարոզչությամբ, իր ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի սահմանների պաշտպանությանը, այդ թվում` 44 - օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։

Շնորհավորում ենք պարոն Ասրյանին, մաղթում բեղմնավոր գործունեություն։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները