ԱԹՍ-ներ հայկական երկնքում

Ռուս եւ թուրք բարձրագույն զինվորական ղեկավարները զավթված Տիգրանակերտից ոչ հեռու երկու երկրների «մարտական եղբայրոթյան» ծառուղի են հիմնում |

 

 

Ezerk.am․ Համաձայն թուրքական Հյուրրիյեթի, Աղդամի (Ակնա –Եզերք) Մերզիլի գյուղի մոտակայքում գտնվող թուրք եւ ռուս զինվորականները միասին դիտում են անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) տարածաշրջանից արված պատկերները և պաշտպանում հրադադարի ռեժիմը: Կենտրոնը, որում հերթապահում են 60 թուրք և 60 ռուս զինվորականներ, հիմնված է 4 հեկտար տարածքում և ունի 65 հավաքովի զորանոց և տեխնիկական շինություն:

 

Կենտրոնում կան մեկական մզկիթ և ռուսական եկեղեցի: Ըստ Հյուրրիյեթի` կենտրոնի անվտանգությունն ապահովում են ադրբեջանցի զինվորները եւ այն ենթարկվում է Բաքվին: Անձնակազմը տեղում ղեկավարում են Թուրքիայի ԶՈՒ գնդապետ Ալի Կարաքեշը եւ ռուս գնդապետ Միխայիլ Զավալկինը:

 

Բաքվի լրատվությունը հաղորդում է հայկական Ակնայում «Ռուս-թուրքական մարտական եղբայրության» ծառուղու հիմնման մասին: Ծառուղին հիմնեցին ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը եւ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը:

ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Բաքվի ռեժիմի զինվորական ղեկավար Հասանովը եւ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը (քաղաքացիական զգեստով) Համատեղ կենտրոնի բացմանը 2021 հունվար 30-ին

 

Մշտադիտարկման կենտրոնի ռուս ղեկավար գեներալ-մայոր Վիկտոր Ֆեդորենկոն | Ռոսսիյա

 

Ռուս-թուրքական համատեղ դիտորդական հերթափոխ Արցախում, Ակնա | լուս՝ hurriyet

 

Ռուս եւ թուրք սպաները համատեղ դիտարկում են հայկական ՀՕՊ դիրքերը ԼՂ եւ ՀՀ տարածքում |

 

Նշենք, որ ռուս-թուրքական կենտրոնում թուրք հրամանատարը բրիգադային գեներալ Աբդուլլահ Քաթըրջին է, իսկ ռուսը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆեդորենկոն: Ֆեդորենկոն ՌԴ ԶՈՒ առաջնակարգ մասնագետ է, Հարավային զինվորական օկրուգի ՌԷՊ ստորաբաժանումների հրամանատարն է եւ Սիրիայում մարտական գործողությունների մեծ փորձ ունի: Արցախում կենտրոնացած են ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական հետախուզման եւ ռադիոէլեկտրոնայաին պայքարի հզոր միջոցներ: Բնականաբար դրանց թիրախը միայն հայկական ուժերն են, քանի որ բացի Անկարայի եւ Մոսկվայի քաղաքական նպատակներին ծառայելը կենտրոնը ադմինիստրատիվ եւ զինվորական գծով ենթարկվում է Բաքվին:

Մանրամասնենք, որ Արցախյան պատերզմի օրերին ռուսական արտադրւթյան սակավաթիվ եւ հնացած ՌԷՊ եւ ՀՕՊ սպառազինութունը գործադրվում էր էպիզոդիկ եւ այդպիսով ծառայում իբրեւ հայկական կողմին այս կամ այն քաղաքական քայլ պարտադրելու միջոց: Ի թիվս այլ գործոնների, այսպիսի իրողության հետեւանքը կապիտուլացիան եւ շուրջ 5000 հայ զինծառայողի կորուստը դարձան: Ավելացնենք, որ 2016 ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան եւ Բաքուն ջանք չխնայեցին վիժեցնելու համար 1994թ. հրադադարը մշտադիտարկելու ԱՄՆ եւ Ֆրանսիայի ծրագրերը:

 

Շարունակություն,,,,

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները