Զերծ մնացեք ստից և կեղծիքից. Ալեքսանդր Եսայան

Թիմ ՍՊԸ համահիմնադիր, Տելեկոմ Արմենիա ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի հայտարարությունը:
 
6 փետրվարի 2021թ., Երևան. Հարգելի համերկրացիներ, գործընկերներ, մարդիկ, ովքեր հարում կամ չեն հարում որևէ քաղաքական ուժի, լրատվամիջոցներ, որոնք պայքարում են հանուն կամ ընդդեմ, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ ու ղեկավարներ: Դիմում եմ ձեզ բոլորիդ, քանի որ տեսնում եմ, որ միմյանց նկատմամբ անարգանքը և սուտը, ատելությունը և անհանդուժողականությունը հասել է իր ողբերգական գագաթնակետին, երբ այս կամ այն գործիչը իրեն հռչակում է հնարավոր անարդարության վերականգնող և անհիմն հարձակում է գործում բիզնես կառույցի վրա, իսկ բիզնեսը հայրենիքի, հասարակության, պետության և առհասարակ բոլորի բարօրության կարևոր երաշխիքներից է լինելու բոլոր ժամանակներում:
Մասնավորապես պետք է նշեմ վերջին օրերի հրապարակումները, որոնք, թիրախավորելով իմ և եղբորս կողմից ստեղծված ԹԻՄ ընկերությունը, իրենց ահնհեթեթությունների և հորինված կոնսպիրատիվ տեսություններով արդեն որերորդ ամիսն է, փորձում են մեզ ներկայացնել մեկ մի ճամբարից, մեկ մյուս: Պատմությունը սկսվեց այն բանից, երբ առևտրային բանկերին դիմելու ժամանակ մի շարք լրատվամիջոցներ որոշեցին կապել մեր կազմակերպության անունը տարբեր բանկերի հետևում կանգնած ուժերի հետ, ապա սկսվեց մի երկար ապատեղեկատվական արշավ, թե իբր կառավարությունից զբաղվում են Վեոն Արմենիան ձեռքբերման աջակցությամբ, և ամեն անգամ հրապարակելով իմ նկարը` հորինվածքներ սկսվեցին շարադրվել տարբեր թերթերում: Մինչ այժմ արտահայտած որևէ պնդում անհատի կամ լրատվամիջոցի կողմից չի հաստատվել, և դրանք մնացել են հեքիաթի ժանրում օդում կախված, իսկ մենք որևէ հերքում կամ ներողության խոսք չենք ստացել որևէ անհատի կամ կազմակերպության կողմից: Հայտարարում եմ, որ Թիմ ՍՊԸ միակ վերջնական սեփականատերերը ես և եղբայրս ենք` Ալեքսանդր և Հայկ Եսայաններս, և Վեոն Արմենիա ՓԲԸ ձեռքբերման գործընթացում որևէ պետական երաշխիքներ չեն ստացվել:
Տելեկոմ Արմենիա ընկերությունը այժմ գտնվում է վերակազմավորման, ինտեգրացիայի և ներդրումային խոշոր միջազգային ծրագրերի կարևորագույն փուլում: Նման հրապարակումները կործանարար ազդեցություն են ունենում կազմակերպության միջազգային հեղինակության վրա, ձախողում ներդրումային գումարների ներգրավումը դեպի Հայաստան:
Կրկնում եմ, հարգելիներս, զերծ մնացեք ստից և կեզծիքից, չստուգված, ապացույց չունեցող հրապարակային գրառումներից. դրանով վնասում եք հենց ձեզ և բոլորիս, վնասում եք մեր հայրենիքին:
Տելեկոմ Արմենիա ՓԲԸ-ն ՀՀ օրենքի սահմաններում դիմելու է դատարան և ընկերության անունը վարկաբեկող հորինված հրապարակումների հեղինակներին պատասխանատվության է կանչելու, որպեսզի հրապարակայնորեն դատապարտվեն նման նյութեր ստեղծողներն ու հարապարակողները:
դիտվել է 108 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները