«Ռուբիկոնը քաշած է՝ մի կողմում նիկոլիզմն է՝ թուրք-սորոսա-ադրբեջանական մտածելակերպով, մյուս կողմում՝ ազգային ուժերը». Էդուարդ Շարմազանով

Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 2-ին հանդիպում էր անցկացրել, որին ներկա են եղել Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսելով հանդիպման մանրամասների մասին՝ ասաց, որ այդ հանդիպմանը ևս մեկ անգամ արձանագրվել է, որ Հայրենիքի փրկության շարժումը շարունակելու է իր պայքարը և «պայքարելու է այնքան ժամանակ, մինչև հողատու Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից»։

Ըստ Է. Շարմազանովի՝ որևէ ռազմավարություն փոփոխության չի ենթարկվել։

«Մենք հստակ ասել ենք, որ ունենք ճանապարահային քարտեզ՝ Նիկոլի հեռացում, անցումային կառավարության ձևավորում, և մեկ տարի հետո՝ արտահերթ ընտրությունների անցկացում։ Եթե ոմանց թվում է, այդ թվում՝ Նիկոլի՝ Կալիգուլայի ձիու կարգավիճակ ունեցող որոշ երեսփոխանների, որ պայքարը՝ հայ ժողովրդի ընդվզումն ընդդեմ դավաճանության, մարելու է՝ չարաչար սխալվում են։ Այստեղ էական չէ, թե Նիկոլի փոխարեն ով է գալու, դա կեղծ օրակարգ է, էականն այն է, որ Ալիևի առջև կապիտուլյացիա ստորագրած, հայոց արժանապատվությունը Ալիևի ոտքի տակ մատաղ արած, 30 տարվա հաղթանակը 30 արծաթով վաճառքի հանած հողատուին հեռացնել իշխանությունից։

Սա կուսակցական պայքար չէ, այն ինձ համար նույն պայքարն է, ինչ 1988 թվականի պայքարը։ Սա ազգային-ազատագրական, մեր արժանապատվության, ազգի մեջքն ուղղելու, ազգային պետություն վերակերտելու պայքար է։ Այն երկարատև պայքար է, որպեսզի մենք վերադարձնենք հայոց Շուշին, Հադրութը և այնտեղ ունենանք Արցախի եռագույնը։ Կենացների մակարդակով այս ամենը չթողնելու համար  անհրաժեշտ է գործողությունների պլան, իսկ այդ պլանի առաջին տեղում ՀՀ-ում իշխանափոխության հասնելն է, որպեսզի լինի իշխանություն, որը կկարողանա ռազմավարական դաշնակցի, գործընկերների հետ բանակցությունների միջոցով պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ պետք է պայքարել քաղաքական մեթոդներով, հետևաբար՝ ինքը Չապաևը չէ, որ սուրը հանի ու սրով պայքարի։ Եվ առհասարակ, իրենց ցանկությունը բնավ էլ երկիրը ցնցումների տանելը չէ, քանի որ այդ ցնցումները, քաղաքացիական բախումները, որը, չի բացառում, որ երազում է օրվա իշխանությունը, երկիրը կտանի վերջնական կործանման։

«Եթե մեր նպատակը ամեն գնով իշխանություն պահելը լիներ, ապա 2018թ․ դա կանեինք։ Կարծում եմ՝ իշխանափոխության պետք է հասնել օրինական ճանապարհով, օրենքի, Սահմանադրության, մարդկային տրամաբանության շրջանակներում առկա բոլոր օրինական ճանապարհներն ինձ համար ընդունելի են։

Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ընդդիմությունը 2008 թվականի նիկոլական ընդդիմությունից․ այսօրվա ընդդիմությունը կամ ես չեմ կարող մարդկանց ասել՝ վերցրեք քարն ու նետեք ոստիկանների վրա։ Ոստիկանն էլ է իմը, նրա երեխաների համար էլ եմ պայքարում, այդ իմքայլական երեսփոխանների երեխաների համար էլ եմ պայքարում։

Նիկոլին հեռացնելու համար օրենքի շրջանակներում պետք է օգտագործվեն բոլոր մեթոդները, սակայն ես անօրինական ցանկացած գործողության դեմ եմ, ես բռնությանը դեմ եմ, այն, ինչը քննադատել եմ իմ իշխանության եղած ժամանակ, նույնը քննադատում եմ նաև ընդդիմություն եղած ժամանակ։

Ես Նիկոլը չեմ, որ ասեմ՝ իրավիճակ է փոխվել, այն ժամանակ ասում էր՝ Պուտինը, ԵԱՏՄՆ-ն, ՀԱՊԿ-ն վատն է, Ռուսաստանն էլ մեղավոր է, հենց դարձավ իշխանություն՝ ասում է՝ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն լավն են, Ռուսաստանը պուպուշ է, Վլադիմիր Վլադիմիրիչի ցավն էլ տանեմ։

Սպառված չեն այն օրինական ճանապարհները, որով պետք է ազատվենք այս հողատու իշխանություններից։ Հանրային ճնշումը պետք է ավելանա, կավելանա՞ հանրային ճնշումը՝ խելոք կգնա, չի՞ ավելանա՝ մեկ-մեկ իրենց բներից դուրս կգան։

Թող իմանան, որ մենք իշխանությունը վերցնելու բոլոր ձևերն ամբողջ աշխարհում գիտենք, բայց թող հասկանան, որ մեր երկրին ցնցումներ պետք չեն»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ իրենց պայքարը Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ է, նաև՝ ներքին թուրքի, որին պետք է իշխանությունից հեռացնեն օրինական ճանապարհով։ Հետևաբար՝ հասարակական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը որևէ հնարավորություն չի ունենա մնալու իշխանության։

«Խոսակցություն են տանում, թե նախկինները բողոքի ակցիաներին մասնակցում են, մարդիկ չեն գնում, այս վերջին ակցիայի ժամանակ ես հատուկ չեմ գնացել, ինձ մի կերպ զսպելով չեմ գնացել, բա այդ ինչպե՞ս եղավ, որ 1000-2000 մարդ էր հավաքվել։ Ասել եմ՝ ռուբիկոնը քաշած է, մի կողմում նիկոլիզմն է՝ իր թուրք-սորոսա-ադրբեջանական մտածելակերպով, մյուս կողմում՝ ազգային ուժերը, և մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի Նիկոլի հրաժարականին հասնելը։

Բացի սորոսական գրանտակերներից ու ահաբեկիչներից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել, մոռանալ, սառեցնել  ներքաղաքական տարաձայնությունները և պայքարել հայրենիքն ազատագրելու համար»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը։

Նրա բնորոշմամբ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, երկրի համար որևէ լավ բան չպետք է սպասել:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները