Փաստորեն ինֆորմացիոն պատերազմում ռուսական լրատվամիջոցների դաշտում մենք Ադրբեջանին հաղթել ենք

Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հիշում եմ շատերը սուբյեկտիվ վերլուծություններ էին անում և ասում, որ Ռուսաստանի մեդիաոլորտում Ադրբեջանը առաջատար է։ Մինչդեռ գիտական հետազոտությունները ցույց են տալիս ճիշտ հակառակը՝ թե՛ 44-օրյա պատերազմի շրջանում, թե՛ առհասարակ 2020 թվականին։
Ռուսաստանի Արտգործնախարարությանը կից ՄԳԻՄՈ համալսարանի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը հետազոտություններ է անցկացրել ռուսական «Մեդիալոգիա» և ամերիկյան «LexisNexis» տեղեկատվական բազաների հիման վրա, որոնց շնորհիվ ստանում ենք ամբողջ պատերազմական շրջանի մեդիա պատկերը։ Առաջին հետազոտության արդյունքում ռուսական մեդիան տոկոսային հարաբերակցությամբ գրել է Հայաստանի մասին 61,8%, իսկ Ադրբեջանի ՝ 57,1 %։ Ստացվում է 4,7% ավելի։ Իսկ երկրորդ հետազոտությունների արդյունքում գրեթե 10% տարբերությամբ ՝ 50,1%/41,2% հարաբերակցությամբ` հօգուտ Հայաստանի։
Հայաստանին անդրադարձող էլեկտրոնային լրատվամիջոցների գերակշիռ մասը "ՌԻԱ Նովոստի" մեդիագիգանտի ենթակառուցվածքից է։ Հետևաբար կարելի է հետևություն անել, որ Ռուսաստանը իր ինֆորմացիոն քաղաքականության մեջ նախընտրությունը տվել է հայկական կողմին։
Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանական պետական և Մոսկվայի մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպիսին օրինակ Ֆուդ Սիթին է, տրամադրում են խոշոր գումարներ, որոնց շնորհիվ Մոկվայում գործում էին 7 ինֆորմացիոն գրասենյակներ։ Եվ յուրաքանչյուր հակահայկական հոդվածի համար նրանք պատրաստ են եղել վճարել 30․000 $ և նույնիսկ ավելին, կարևորը` նյութի հեղինակը լինի ռուս։ Եվ միայ պատերազմի շրջանում իրենց կոզմից ծախսվել է 20 միլիոն դոլլար։ Կարծում եմ` հասկանալի է դառնում` ինչու էին առաջ եկել կորոտչենկոները և կոռոտչենկայական ճանապարհով գնացող սկսնակ ռուս քաղաքական գործիչներ։
Չնայած ռեսուրսների հսկայական տարբերությանը` թե՛ պատերազմի 44 օրերի ընթացքում, թե՛ ծիրանային պատերազմի ընթացքում և թե՛ առհասարակ 2020 թվականին ադրբեջանական կողմը զիջում է։ Եվ չնայած, որ բոլոր գումարները ստանում և տնօրինում էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլին, միևնույն է ռուսական լրատվամիջոցներն իրեն անդրադարձել են անհամեմատ քիչ՝ 3390 անգամ, իսկ Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին ՝ 4457 անգամ։
Հետազոտության նյութերով հետաքրքրված անձիք և լրատվամիջոցները, ովքեր ցանակնում են հարցազրույց անցակացնել հեղինակի հետ, կարող են գրել, կոնտակտները կտրամադրեմ, համաձայնությունը ունեմ։
 
դիտվել է 14 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները