Հայտնի է հերոսացած Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդու մահվան պատճառը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է պատերազմում հերոսաբար զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին՝ Մոնթեն: Նա ծնվել էր հոր զոհվելուց յոթ օր հետո։

«Երեխան ծնվել էր հոկտեմբերի 18-ին, բայց վաղաժամ՝ 31 շաբաթական: Ուներ որոշ խնդիրներ, րոպեներով շունչը պահում էր, որովայնի խոռոչում ինֆեկցիա ուներ: Պայքարեցինք, սակայն անարդյունք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արտաշեսի կինը՝ Լուսինե Սարդարյանը:

Երեխան մահացել է ծնվելուց երկու ամիս անց, նա զույգի 3-րդ, սակայն միակ արու զավակն էր: Արտաշեսն ունի երկու դուստր՝ 2 և 5 տարեկան:

Լուսինեն ասում է՝ շատ երկար են սպասել Մոնթեի լույս աշխարհ գալուն. «Տղայիս անունը ամուսինս էր որոշել: Նա կյանքիս նոր իմաստ էր տվել, բայց, ավաղ...»:

Նշենք, որ Արտաշես Ջանիբեկյանը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից էր, 7 տարի շարունակ պայմանագրային զինծառայող է եղել:

Արփինե Հակոբյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները