Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնականներն իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքն արձանագրելուց անցել է գրեթե մեկ տարի, սակայն մինչ այժմ որոշված չէ, թե կորոնավիրուսի որ մուտացիաներն են տարածված մեր երկրի հիվանդների շրջանում: Մինչդեռ մուտացիաների իմացությունը կարևորագույն նշանակություն ունի հիվանդության համաճարակային վիճակը հասկանալու համար: Այդ հարցին առաջին անգամ անդրադարձել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողները: Վերջիններս իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այդուհանդերձ, նախնական տվյալներով բոլոր նմուշներում առկա է D614G մուտացիան վիրուսի ելունի S գենում, որն ապահովում է վիրուսի փոխազդեցությունը մարդու բջիջների հետ։ Վիրուսի այդ տարբերակն ի հայտ է եկել 2020 թվականի փետրվար ամսին և ամենատարածվածն է աշխարհում: ՀՀ գիտաշխատողների կողմից ուսումնասիրված 12 նմուշներում չեն հայտնաբերվել նոր կորոնավիրուսի բրիտանական կամ հարավաֆրիկյան տարբերակները։ Վերլուծությունները շարունակվում են։ Ուսումնասիրության համար նմուշները տրամադրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնի կողմից։ Ուսումնասիրության արդյունքները տրամադրվելու են կենտրոնին՝ համաճարակային վիճակի հետագա վերլուծության համար: 3-րդ սերնդի սեքվենատորը և անհրաժեշտ հարակից սարքերը ձեռք են բերվել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող ծրագրով և Seeding Labs սարքավորումների 2017 և 2019 թվականների դրամաշնորհների շրջանակներում։ Անհրաժեշտ նյութերի մի մասը տրամադրել է Շվեդիայի Կառոլինսկա ինստիտուտի պոստդոկ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ներսեսյանը, իսկ մյուս մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։ Կենսաինֆորմատիկական վերլուծությունը կատարվել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ամպային հաշվողական ռեսուրսներով: 

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները