Կկեղծի արդյոք Նիկոլն ընտրությունները

Արսեն Բաբայանը իր տելեգրամյան ալիքում գրում է.

Արդեն տեղյակ ենք, որ դավաճան իշխանունությունը խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Ես և ընդդիմության իմ բոլոր գործընկերներն անընդունելի ենք համարում Նիկոլի վարչապետությամբ ընտրությունների անցկացումը: Պատճառները շատ են։ Օրինակ՝ այս ժամանակաշրջանում չի կարելի պետությունը տանել նոր ցնցումների և երկրորդ՝ Նիկոլն այդ ընտրություններում հաղթելու համար կդիմի ամենադաժան կեղծիքներին, ահաբեկումներին և ուժային կառույցների գործադրմամբ՝ մրցակիցների բանտարկության:

Իշխանությունը պնդում է, թե ընտրությունները կեղծելու ժամանակներն անցել են, որի ապացույցն էլ, իբր, 2018-ի ընտրություններն են։ Նախ՝ այնքան էլ համոզված չեմ, որ 2018-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց այժմ ընդունենք, թե իսկապես չեն կեղծել։ Իսկ արդյո՞ք 2018-ին ընտրություններ չկեղծելը կարող է երաշխիք լինել, որ հնարավոր արտահերթ ընտրությունները չեն կեղծվելու։ Պատասխանը բացասական է նախ այն պարզ պատճառով, որ 2018-ին չկար կեղծելու անհրաժեշտություն, իսկ հիմա ակնհայտ է, որ իշխանության վերարտադրվելն իրենց համար դարձել է կենսական նշանակության անհրաժեշտություն։

Որևէ բան կեղծելու համար անհրաժեշտ եմ համարում դիտարկել պոտենցիալ կեղծարարի մոտիվացիան և կոնկրետ վարքագիծը, որն էլ թույլ կտա իրական պատկերացում կազմել սպասվող հնարավոր կեղծումների մասին։ Այսպես, իշխանությունն ունի՞ արդյոք ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն։ Պատասխանը, իմ համոզմամբ, միանշանակ դրական է, քանի որ դրա համար նրանք ունեն բոլոր պատճառները։

Չընտրվելու դեպքում կոնկրետ Նիկոլին ու իր թիմի մեծամասնությանը նախ սպասում է երկարատև բանտարկություն առնվազն սահմանադրական կարգը տապալելու և/կամ իշխանությունը յուրացնելու մեղադրանքներով։ Այս իշխանության կողմից նշված հանցագործությունների կատարման մասին դատախազությունում առկա են բազմաթիվ փաստերով հագեցած հաղորդումներ և ցանկացած անաչառ քննությունը միանշանակ կհաստատի նրանց մեղավորությունը։ Բացի դրանից իշխանության կորստով Նիկոլն ու իր թիմը կկորցնեն միլիոնավոր դոլարներ յուրացնելու հնարավորությունը։ Անցնած շուրջ 3 տարում համոզվել ենք, որ յուրացումների պակաս չի զգացվել։ Արդյո՞ք Նիկոլի անձն ու գործունեությունը առիթ են տալիս ենթադրելու, որ նա ի վիճակի է կեղծիքների։ Այս դեպքում էլ, իմ համոզմամբ, պատասխանը միանշանակ դրական է։ Դրական է այն պարզագույն պատճառով, որ անցնող շուրջ երեք տարիների ընթացքում Նիկոլն ու իր ռեժիմը թույլ են տվել հարյուրավոր կեղծիքներ։

Դրանք սկսվել են Սահմանադրության փոփոխության ակնհայտ ապօրինությամբ, շարունակվել են բազմաթիվ փաստերի ամենաէժան կեղծումներով և ավարտվել էն Արցախը ադրբեջանցիներին հանձնելու դավաճանական գործողությամբ։ Բոլորս ենք հիշում, որ Նիկոլն իր թիմով Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ քննարկելու է ժողովրդի հետ, և որոշումն ընդունվելու է ոչ թե իր կողմից, այլ՝ ժողովրդի։ Իսկ ի՞նչ արեց նա։ Իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության ամենամեծ կեղծիքը։ Նիկոլը բոլորից (նույնիսկ իր թիմից) գաղտնի նոյեմբերի 9-ին (Ադրբեջանի դրոշի տոնին) ստորագրելով հայտնի փաստաթուղթը միաձայն որոշեց, որ Արցախի շուրջ 80 տոկոսը հանձնում է թշնամուն։

Ստորագրեց, որից հետո միայն այդ մասին տեղեկացրեց ժողովրդին։ Այն ժողովրդին, որն իբր պետք է որոշեր Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակը։ Ինքն էր այդպես հայտարարել։ Ինքն էլ կեղծեց իր ամենակարևոր խոստումը։ Փաստորեն Նիկոլը կեղծեց հայ ազգի որոշումը։ Կարևոր է նաև այդ մեծ կեղծիքի մոտվիացիան։ Նա պնդում է, որ այդպես չանելու դեպքում իրեն կանվանեին դավաճան։ Այսինքն՝ նրա համար կարևոր էր բացառապես իր անձը։ Այսինքն՝ նա պատրաստ է թույլ տալ պատմության ամենամեծ կեղծիքը միայն այն պատճառով, որ իրեն չասեն դավաճան։ Փաստորեն հաստատվում է, որ նա կարծում էր, թե կկարողանա հանրությանը խաբելով իր վրայից մաքրել դավաճանի անունը։ Այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը՝ մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները, որպեսզի վերարտադրվի ու վերջնականապես իրագործի հայակործան իր առաքելությունը։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները