Կես միլիարդ՝ կառավարության ֆեյքերին. ինչո՞ւ են կիրառվում երկակի ստանդարտներ


Նոր Հայաստանում ընթացող ամենաթեժ պայքարը, շատերի կարծիքով, ֆեյքերի պայքարն է: Այս կառավարությունն արդեն իսկ հասցրել են անվանել «ֆեյք բուծող», այն պարզ պատճառով, որ շուրջ կես միլիարդ դրամ Փաշինյանը և իր թիմը հոժարակամ հատկացնում են՝ իրենց քաղաքական շահերը սպասարկող ֆեյքերի բանակ պահելու համար: ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գործում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը նախկինում նախագահին կից էր։ Այս ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 582 միլիոն ՀՀ դրամ, որը տրամադրում է կառավարությունը, իսկ կառավարությանը որտեղի՞ց այդքան գումար, իհարկե, հարկատուներիս գրպաններից։ Առերևույթ այս ՊՈԱԿ-ը զբաղվում է կառավարության նիստերի ուղիղ հեռարձակմամբ, կառավարության սոցիալական մեդիայում առկա էջերի վարումով, մեդիա մոնիթորինգով և ասում են՝ հակաադրբեջանական քարոզչությամբ: Սակայն, հարցը կայանում է նրանում, որ ադրբեջանցիների քարոզչությունը նկատում ենք, իսկ այ հակաքարոզչությունը՝ ոչ: Փոխարենը՝ իշխանական ֆեյքերը մեկը մյուսի հետևից կրկնում էին վարչապետ Փաշինյանի խաղաղության կոչերը և հարևան երկրի նախագահին անվանում՝ կիրթ մարդ: Թերևս այս ՊՈԱԿ-ում աշխատող 150 աշխատակիցները, որոնք ստանում են ամսական շուրջ 200 հազար աշխատավարձ, այնքան էլ լավ չեն սերտել՝ ինչ է հակաքարոզչությունը:


«Կենտրոնի գործունեության առաջնահերթություններն են՝ քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների եւ ուղիղ կապն ընթերցողի հետ»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ որպես նպատակ։ ՊՈԱԿ-ը, օրինակ, կազմակերպում է կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումը, մի բան, ինչը ՊՈԱԿ-ի հետ մեկտեղ անում են տասնյակից ավել լրատվամիջոցներ, անգամ ինքը՝ վարչապետ Փաշինյանը՝ մշտապես կառավարության նիստերի դահլիճից ուղիղ եթեր մտնելով: Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ի ցույց է դնում սույն կառույցի գործունեության անիմաստությունը: Սակայն, այս հարցում իշխանությունները չեն համաձայնվի: ՊՈԱԿ-ը լրատվամիջոց՝ կայք բացեց՝ infocheck.am, որի լրիվ անվանումն է՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոն», այստեղ հայրենի պաշտոնյաները սրտների ուզածի չափ կարող են տարատեսակ հերքումներ տեղադրել, իրենք էլ ընթերցել իրենց հերքումները: Հերքման թեմաներն էլ բազմազան են՝ Փաշինյանի հոգեկան առողջությունից մինչև որևէ նախարարի վերաբերող տեղեկություն։

ՊՈԱԿ-ի աշխատակիցների և վերջինիս տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավոր գործը վարչապետի թասիբին կանգնելն է, և թերևս դա է պատճառը, որ ՊՈԱԿ-ը ամինսեր առաջ կատարել էր մի հրապարակում, որտեղ կենտրոնն անդրադարձել է վարչապետի «լայվի» տակ հայհոյող «ֆեյքերին» եւ անգամ հրապարակել նրանցից մի քանիսի ֆեյսբուքյան էջերը։ Ընդ որում, կառավարության ֆեյքերը հաճախ հենց կառավարության անդամներին էլ վնասել են՝ օգնելու փոխարեն:

Մասնավորապես, վերջերս մի դեպք էր գրանցվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Մարիամ Ավետիսյան» օգտատիրոջ գրառման «սքրինշոթ» է հրապարակել, որում, իբր, օգտատերը տեղեկացնում է, որ իրենց խմորեղենի արտադրամասն այս տարի լավ է աշխատել, և շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Սակայն, ԶԼՄ-ները շատ արագ պարզեցին, որ այն Նիկոլ Փաշինյանին աջակցող հերթական ֆեյք էջերից է: Բանն այն է, որ էջը գործարկվել է 2015թ.-ին: Էջի առաջին հրապարակումը եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Էջում չկան անձնական լուսանկարներ կամ գրառումներ, անձնական տվյալները փակ են: Էջի բացման օրվանից բոլոր գրառումները գովաբանում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին:

Թերևս, նման վրիպումներն են պատճառը, որ մամուլում ակտիվորեն քննարկվում է Մովսիսյանի հավանական ազատման թեման: Ի վերջո, ինչո՞ւ է ծիգիզմին և պոակիզմին դեմ արտահայտվող Փաշինյանը պահում շուրջ կես միլիարդ դրամի բյուջե ունեցող այս կառույցը, երբ ակնհայտ է, որ այն չի ծառայում ոչ իր բուն, ոչ էլ Փաշինյանի և թիմակիցների կողմից սահմանած նպատակների իրականացմանը…

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Իրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան Ամենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետից Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»
Ամենաընթերցվածները