Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին․ փաստաբանական թիմ

Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները լսելուց հետո դատախազները հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ չհամաձայնելով դրանց հետ և բերելով իրենց փաստարկները։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ դատարանում տեղի ունեցավ միջադեպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և Բաղդասարյանի միջև։ Կրքերը բորբոքվեցին, երբ Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ Շուշին հանձնողներից մեկն էլ Գևորգ Բաղդասարյանն է։ Վիճաբանությունը դադարեցնելու համար հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատավորը նկատողություն հայտարարեց վիճաբանության մասնակիցներին։

Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց․ թե ինչ ի նկատի ուներ՝ ակնարկելով Շուշին հանձնելու մասին։ «Երբ որ 2,5 տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով 3 գեներալ-գնդապետի: Եվ առհասարակ մի ասացվածք կա, եթե ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա էր նշանակում:

 

Եվ եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի, և՛ անհետ կորածների, կամա, թե ակամա, մտածելով, չարամտությա՞մբ, թե՞ չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա է իմ համոզմունքը, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,-ասաց Քոչարյանը:

«Ինձ մեղադրում են 20 օրով արտակարգ դրությունը և որոշակի սահմանափակումներ մտցնելու համար։ Մոտ մեկ տարի է մենք ապրում ենք կամ արտակարգ դրության մեջ, կամ ռազմական։ 2,5 ամիս է, ինչ պատերազմն ավարտված է, բայց ռազմական դրությունը դեռ պահպանվում է։ Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն։ Սա նորմա՞լ եք համարում։

Ո՞ւմ համար է հիմա պահպանվում ռազմական դրությունը։ Ռազմական դրությունը պահպանելով՝ Շուռնուխում թուրքը գալիս է, ասում․ էս տները պետք է ազատեք, և սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիներով։ Պետության հիմնական ֆունկցիան պետական սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է։ Ո՞վ է սա անում։ Սահմանադրական կարգն այդտե՞ղ է տապալվել, թե՞ 2008 թ․ մարտի 1-ին», - հայտարարեց նախագահ Քոչարյանը։

Դատախազ Բաղդասարյանի ներկայացրած դիրքորոշումից հետո պաշտպան Հովհաննես Խուդոյանը մասամբ հրաժարվեց իր ներկայացրած բացարկից, քանի որ դատախազը տեղեկացրեց, որ իրեն հայտնի չի եղել, թե ինչպես է վերադարձվել Ռ․ Քոչարյանի անձնագիրը։

«Դատախազությունը չի մասնակցել դրա վերաբերյալ քննարկումներին և որևէ տեղեկություն չունի, որ առարկի կամ չառարկի դրա վերաբերյալ», - ասաց Բաղդասարյանը։

Դատարանն ավարտեց միջնորդությունների քննարկումը և անցավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունվարի 22-ին, ժամը 13։00-ին»,-նշված է փաստաբանական խմբի տարածած հայտարարությունում։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները