«Նման ուղևորություններին պետք է վերջ դրվի»․ Ալիևը՝ ՀՀ ԱԳ նախարարի՝ Արցախ կատարած այցի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցին՝ նշելով, որ «ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Թող չմոռանան պատերազմի մասին։ Այդ ուղևորություններին պետք է վերջ դրվի։ Նախազգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա»,-հայտարարել է Ալիևը։

 

Նա նաև հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվելու են, ինչի՞ համար են նման սադրիչ այցերը։ Այդ պատճառով բոլոր ուղևորություններին պետք է վերջ դրվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «ոչ մի օտարերկրյա քաղաքացի, ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չեն կարող Լեռնային Ղարաբաղ մեկնել առանց Ադրբեջանի թույլտվության»:

Նա սպառնացել է՝ նշելով, որ եթե նման ուղևորությունները կրկնվեն, ապա պատասխանը շատ կոշտ կլինի։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»
Ամենաընթերցվածները