Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում օր առաջ հասնել ՀՀ վարչապետի հրաժարականին

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի հիմնախնդրի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների պարտվողական կեցվածքը, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ, որի աղետալի հետևանքները հայ ազգը կրում է այսօր:
44 օր շարունակ խաղաղ բնակչության ամենօրյա ռմբակոծությամբ, արգելված զինատեսակների օգտագործմամբ, գերիների խոշտանգմամբ պատերազմական հանցագործությունների համար չպատժված Իլհամն արդեն իրեն իրավունք է վերապահում վերահսկել հայ կամ այլ պաշտոնյաների ելքն ու մուտքը Արցախ։ Միջազգային հանրության անտարբերության, Հայաստանի և Արցախի իշխանությունների քար լռության ներքո հոխորտում է, թե` Արցախը «իրենց տարածքն է», վախեցնում է, թե` Հայաստանից Արցախ պաշտոնյայի այցի և այդպիսվ իրեն զայրացնելու դեպքում «պատասխանը շատ կոշտ կլինի»:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու պահվածքը, կոչ է անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, մասնավորապես Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող և կողմերի միջև հրադադարի երաշխավորը հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը  դատապարտել Ալիևի նման ռազմատենչ գործելաոճը, քանզի ուժի միջոցով հակամարտությունների լուծումը կարող է աղետալի նախադեպ դառնալ այս տարածաշրջանի համար: 
Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարը պետք է Արցախի Հանրապետության կարգավիճակի( մինչև հակամարտության լուծումը ստատուս քվոյի վերականգնում) և սահմանների վերականգման առումով քաղաքական բովանդակություն ստանա, այլապես առկա խնդիրներն ական են դրված տարածաշրջանի խաղաղության տակ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական  քաղաքական ուժերին, հասարարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները