Տավուշի 5 գյուղ և կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի

Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։ Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումը շուտով կհասնի նաեւ Տավուշին եւ որոշ տարածքներ, այդ թվում՝ կարեւոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։ Բացի այդ՝ քննարկվում է երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։ 

Ընդ որում՝ ոլորտին իրազեկ անձինք «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է դեռեւս տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։

Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ ոլորանների մի հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվության, նաև տեղի բնակիչների մտահոգությունների կապակցությամբ «Փաստինֆո»-ն զրուցել է նաեւ Ոսկեպարի համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանի հետ, որը պնդեց, թե դրանք միայն խոսակցություններ են։

«Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, հուսանք այդպիսի բան չի լինի, նույնիսկ չենք ուզում խոսել դրա մասին»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե սյունեցիները ևս չէին սպասում, որ մարզի քարտեզում երբևէ փոփոխություն կլինի, բայց մի քանի տասնյակ բնակիչ պարտադրված է եղել իր տունը թողնել ադրբեջանցիներին ու հեռանալ, իսկ ճանապարհներին էլ ծածանվում է թշնամու դրոշը, հնարավո՞ր է, որ սյունեցիների պես տավուշցիները ևս անակնկալի գան, Մախսուդյանը պատասխանեց.

 

«Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի պաշտոնական տվյալ չկա, ոչ մի բան չի ասվել։ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։

Ոսկեպար համայնքի ղեկավարը չի հերքում, որ նշված խոսակցությունները բնակիչների շրջանում ամեն օր են ծավալվում։

«Քանի որ մենք ապրում ենք հենց Ոսկեպարում, մեզ ավելի շատ են անհանգստացնում այդ խոսակցությունները, բայց հիմա հստակ ոչ մի բան ասել չեմ կարող, քանի որ պաշտոնական բան չկա»։

Հարցին՝ արդյոք դիմե՞լ է պատկան մարմիններին, տեղեկություն ստանալու համար, Մախսուդյանն ասաց՝ «բնականաբար», բայց ո՞ւմ ու ի՞նչ հարցով՝ չմանրամասնեց։

«Դիմել ենք մարդկանց, ստացել պատասխաններ, որ ոչ մի անհանգստացնող փաստ այս պահի դրությամբ չունենք»,- եզրափակեց Սերոբ Մախսուդյանը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները