Բողոքի ալիք սահմանամերձ Բաղանիսում


Դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ Տավուշի մարզ։ Բաղանիսում մի խումբ մտահոգ բնակիչներ Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն էին ներկայացրել համայնքի դպրոցի տնօրենի ընտրության հարցը։ Ինչպես երևում է մի շարք տեսանյութերում՝ Փաշինյանը զայրանում է, երբ բնակիչները պահանջում են, որ դպրոցի տնօրենը լինի տեղացի։ Այս մասին հայտնում է iravunk.com-ը:

Փաշինյանի զայրույթն ու բացասական արձագանքն այնքանով տեղին չէր, որ նա լինելով նախկին լրագրող, իրավունք չուներ առանց խնդրին ծանոթանալու՝ բնակիչներին կոպիտ պատասխանել։ Բաղանիսցիների մտահոգությունն ու բարձրացրած հարցը մեծ կարևորություն ուներ, ուստի վարչապետը ոչ միայն պիտի լսեր, այլև հրահանգեր մարզպետին ու համապատասխան մարդկանց զբաղվել խնդրով։ Համայնքի բնակիչներից լավ ոչ ոք չի տիրապետում դպրոցում տիրող իրավիճակին։ Ամեն մեկը մի զավակ ունի դպրոց հաճախող։ Դժգոհությունների ալիքն այնքան է հասունացել, որ դուրս է եկել դպրոցի պատերից։ Նախ՝ կոլեկտիվում չկա համերաշխություն, երկրորդ՝ աշակերտներն են դժգոհ տնօրենի թեկնածուից, ով նաև ֆիզիկա առարկա է դասավանդում դպրոցում։ Գյուղացիները տնօրենի թեկնածու Սիլվա Իսրայելյանին մեղադրում են նախկինում դպրոցի տնօրեն աշխատած, միակ պատմության մասնագետ Սամվել Ալավերդյանի աշխատանքից հեռացման հարցում։ Ասում են, որ հենց նրա բազմաթիվ բողոքների արդյունքում էր, որ մարզպետը կանչել էր իր մոտ տնօրենին և հորդորել աշխատանքից հեռացման դիմում ցրել։ Դպրոցն այդ օրից կորցրել է իր կարգապահությունը, կրթական մակարդակը։

Բացի այդ աշակերտների ծնողները հայտնեցին, որ թեկնածուն որպես մանկավարժ չի կատարում իր պարտականությունները, դասի ժամանակ ընտանեկան հարցեր է լուծում բջջային հեռախոսով, շատ կոպիտ անձնավորություն է և աշակերտների հետ վարվելաձև չունի։ Իրենք նշում են, որ հարկ եղած դեպքում փաստերով կապացուցեն, թե որ երեխայի նկատմամբ ինչ կոպիտ պահվածք է դրսևորել, վիրավորել, նույնիսկ ստորացրել։ Նրանք վարչապետ Փաշինյանի վերաբերմունքից վիրավորված էին, սակայն հայտնեցին, որ պայքարելու են մինչև վերջ, նույնիսկ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկելու, մինչև այդ հարցը լուծում չստանա իրենց ուզածով։
Ապրելով սահմանին, անտեսված լինելով շատ-շատ հարցերում, գոնե իրենց գյուղի դպրոցի, իրենց երեխաների կրթօջախի հարցը պիտի լուծվի հենց իրենց ուզածով։ Ծնողներից մեկն էլ այսպես խոսեց. «Երբ թուրքը կրակում է՝ մեր երեխաները սթրես են ապրում։ Երկրորդ սթրեսը ստանում են այդ ուսուցրուհու դասերին։ Մենք թույլ չենք տա, որ նա ուսմասվարից տնօրեն դառնա։ Դա բացառվում է»։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները