Սննդաբանը հերքել է քաշի նվազման վերաբերյալ ամենատարածված «միֆերից» մեկը

Սննդաբան Վիկտորիա Կլյաուզը բացատրել է, թե ինչու է ճիշտ սննդակարգը ոմանց օգնում ընդամենը երկու շաբաթում ազատվել հինգ կիլոգրամ ավելորդ քաշից, մինչդեռ ոմանք էլ այդ նույն ժամանակահատվածում կորցնում են առավելագույնը մեկ կիլոգրամ ավելորդ քաշ:

«Սկզբնական պարամետրերը բոլորի դեպքում տարբեր են. քաշը, տարիքը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, նշանակված սննդակարգին հստակ հետևելու կարողությունը», - իր թելեգրամյան ալիքում գրել է սննդաբանը՝ անդրադառնալով «բոլորի համար նույն արդյունքի» մասին «միֆին»:

Մասնագետի խոսքով՝ 60 կգ քաշով և 130 կգ քաշով երկու կնոջ դեպքում արդյունքներն ակնհայտ տարբեր կլինեն: Ընդ որում՝ արդյունքները տարբեր կլինեն նաև այն դեպքում, երբ կանանցից մեկն աշխատում է գիշերային հերթափոխով և չունի բավական ժամանակ անհրաժեշտ գնումներն անելու և ըստ սննդակարգի սնվելու համար, մինչդեռ երկրորդն ունի բավական ժամանակ ոչ միայն ճիշտ սնվելու, այլև մարզասրահ այցելելու համար:

«Սա է պատճառը, որ «սննդակարգ նախատեսված բոլորի համար» արտահայտությունը որոշ չափով «միֆ» է: Կարևոր են նաև սկզբնական պարամետրերն ու արդյունքը պահպանելու հնարավորությունը: Երկու շաբաթը շատ կարճ ժամանակահատված է ավելորդ քաշից բարեհաջող ազատվելու համար», - ընդգծել է մասնագետը:

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները