Հեղափոխական էյֆորիայից մինչև «պադավատապետություն»


Մինչ հեղափոխությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բավական հստակ և սուր էր արտահայտվում ծառայողական մեքենաների կրճատման անհրաժեշտության մասին: «Զարմանալի պետություն ենք ընդհանրապես։ Մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն։ Մինդեռ իրա գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապահովելն է։ Էդ մարդու աշխատանքն ավտոբուսի մեջ, երթուղայինի մեջ ա։ Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն է, «Տոյատա Քեմրի» ենք տալի, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի։ Իրա գործը էդ ավտոբուսների մեջ ա, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ո՞նց են գնում-գալիս»,- 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դժգոհելով, թե ինչպես կարելի է Հայաստանում այդքան ծառայողական մեքենա պահել։

Հետհեղափոխական շրջանում պոպուլիզմի դրսևորումներից մեկը ևս առնչվում էր կառավարության հաստիքացուցակում առկա ծառայողական մեքենաներին: Փաշինյանն ու իր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ ակտիվ շահարկում էին ծառայողական մեքենաների կրճատումը և պնդում, որ առավել արդյունավետ են պատրաստվում ծախսել բյուջեի գումարները: Հեղափոխականները հայտարարում էին, թե մեկ ծառայողական մեքենայի վրա կատարվող տարեկան սպասարկման ծախսը ավելին է, քան մեքենայի ինքնարժեքը: Հանրությանն էլ հանգստացրին, որ բացի խիստ անհրաժեշտ քանակի ծառայողական մեքենաներից, մյուսները նույնիսկ հանվել են վաճառքի: Թե ինչ եղավ այդ մեքենաների հետ` մինչս օրս էլ պարզ չէ: Հասկանալի է, որ այդ ժամանակ իշխանությունները խնդիր էին լուծում ամեն գնով պահել հեղափոխական էյֆորիա կոչվածը և վարկաբեկել նախկին իշխանություններին, որոնք նման ճոխ ծախսեր են իրենց թույլ տվել մի դեպքում, երբ ժողովուրդը ապրում էր աղքատության սահմանագծից այն կողմ: Սակայն, այսօր Փաշինյանն ու իր թիմը մոռացել են նաև այս խոստումները և անխնա ավելացնում են ծառայողական ավտոպարկը:

Կառավարության նիստում, իհարկե, 4-5 մեքենա կշարունակեն կրճատել, որպեսզի ժողովրդի մոտ չստեղծվի տպավորություն, որ հեղափոխություն են արել, որպեսզի թավիշը վայելեն, սակայն արդյո՞ք իրական պատկերը այդպիսինն է: Մամուլում առկա տեղեկության համաձայն՝ պետական կառավարման 18 մարմիններում առկա է 272 ծառայողական մեքենա, որից 118-ը (43%) Toyota մակնիշի է: Նախարարություններից ամենաշատ ծառայողական մեքենա ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 27, իսկ ամենաքիչը՝ արդարադատության նախարարությունը՝ 4 մեքենա: Ընդամենը վերջերս էլ գործադիրը դատախազությանը 15 միլիոն դրամ հատկացրեց նոր ծառայողական ավտոմեքենաներ գնելու համար։ Գումարը փոխանցվելու է Կառավարության պահուստային ֆոնդից, իսկ գնումը կատարվելու է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ ավտոմեքենան անհրաժեշտ է դատախազության բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Ճիշտ նման պատճառաբանություն էլ բերվում էր նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ դեպքում ինչո՞ւ էր աղմկում պատգամավոր Փաշինյանը…

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները