Կամավորները տվել են կոնկրետ անձի անուն, որը հրաժարվել է իրենց զենք տալ․ Նիկոլ Փաշինյան

Արտահերթ ընտրությունների մասին մի քանի անգամ խոսել եմ, այդ թվում նաեւ խորհրդարանի ամբիոնից, ճիշտ է հարցադրման առիթով, բայց ասել եմ՝ ինչու այն ուժերը, որոնք պահանջում են իմ հրաժարականը, չեն պահանջում արտահերթ ընտրություններ, ի վերջո, իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու արտահայտություններից մեկն ընտրություններն են, այն պարագայում, երբ հրապարակում ժողովրդի կամարտահայտությունը հնարավոր չէ ի ցույց դնել, երբ ընդդիմությունը վայելում  է հսկայական ֆինանսական, լրատվական,  կազմակերպչական ռեսուրսների, ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, այո, ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ, դրանում ես  արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներ չեմ նշում, իսկ ճանապարհային քարտեզի մի շերտ հարցեր կարող են ավելի արագ լուծվել, քան ես եմ նշել»,ասել է Ն․Փաշինյանը։

Ն․Փաշինյանն ասել է, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների առաջարկի պարագայում խոսքն առաջին հերթին խորհրդարանական ուժերի մասին է, որովհետեւ այսօրվա մեր օրենսդրությամբ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների միայն մեկ մեխանիզմ կա․ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ չի ընդունում եւ նշանակվում են արտահերթ ընտրություններ, եւ սրա համար պետք է պայմանավորվել խորհրդարանական ուժերի հետ։

«Կամ կա այլ տարբերակ, որ մենք սահմանադրության մեջ փոփոխություն ենք անում եւ խորհրդարանը ստանում է ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների գնալու  լիազորություն։ Այսինքն՝ ոչ թե միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերելուց հետո են դրանք տեղի ունենում։ Կան մարդիկ, որոնք պահանջում են, որ հրաժարական տամ եւ կան մարդիկ, որոնք պահանջում են, որ հրաժարական չտամ։ Եվ հիմա իմ հարցը հետեւյալն է․ ինչո՞ւ ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանց մի մասի ձայնը պետք է լսելի լինի, մյուսներինը՝ լսելի չլինի, ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը եւ այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի եւ չափելի։ Եվ սա համերաշխություն ձեւավորելու մի մեխանզիմ է։ Ի վերջո, ինչի մեջ է բանավեճը․ ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը/ սահմանադրությամբ եւ իմ կանխավարկածով՝ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։

Մի կարեւոր հարցադրում կար, երբ խոսում էինք պարտության մասին․ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչո՞ւ է տեղի ունեցել այդ պարտությունը։ Երկու օր առաջ ես զրուցում էի զորացրված կամավորների հետ, որոնք պատմում էին դրվագներ, որոնք պետք է պարզաբանվեն․ նրանք պատմում էին, թե ինչպես է ջոկատը կամ միավորումը գնացել, փորձել է զենք ստանալ, տվել են կոնկրետ անձի անուն, որը հրաժարվել է իրենց զենք տալ, եւ իրենք ստիպված են եղել կոտրել պահեստի դռները՝ զինվելու համար, տեսել են, որ այն լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով ու զինամթերքով։ Սա, եթե հաստատվի, կարող է լինել պարտության պատճառներից մեկը, պետք է հասկանանք, թե ինչու է այդպես տեղի ունեցել։ Ես պետք է վստահ լինեմ մի բանում, որ պահեստը լիքն է եղել եւ մարդկանց զենք չեն տվել։ Այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը պետք է հայտնի դառնա։ Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, կան տասնյակ վկայություններ, որ բարձրաստիճան մարդիկ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքից հավաքել են փողոցի լուսավորությունը եւ տարել են։ Հնչում են կոնկրետ անուններ, կարող է՝ սուտ են ասում, չգիտեմ, պետք է պարզաբանվի, կան մարդիկ, որ կապ ունեն ընդդիմության հետ։ Նախընտրական քարոզարշավը առիթ է, որ կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները ներկայացնեն, ժողովուրդն էլ գնահատի»,ասել է Ն․Փաշինյանը։ 

 
 
դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները