Սյունիքի հայաթափումը մեկնարկում է

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետն արել է Սյունիքին վերաբերող հետևյալ հայտարարությունը. «2 բնակավայր ունենք, որոնց հետ կարող են ծագել որոշակի հարցեր․ մեկը Սյունիքի մարզի Որոտան, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ նաև հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։

Պարզ բացատրեմ, թե ինչ է սա նշանակում։

1) Սա փաստացի նշանակում է, որ առաջիկա օրերին հայաթափվելու են Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքները, որովհետև փաստացի կառավարության ղեկավարը խոստովանում է, որ էդտեղ լինելու են «որոշակի ցավոտ իրավիճակներ», այլ բառերով՝ գյուղի մի մասը հանձնվելու է Ադրբեջանին։

2) Զավեշտալին, սակայն, այն չէ, որ Հայաստանի տարածքի մի մասի զիջումը Հայաստանի ղեկավարն ընդամենը «ցավոտ իրավիճակ է» բնորոշում։ Դրան պիտի որ արդեն սովորած լինեք։

Զավեշտը, կամ ավելի ճիշտ՝ իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ փաստացի հայրենի հողի կորստի դիմաց ՀՀ «ամենահայրենասեր» ղեկավարն առաջարկում է փոխհատուցում։ Այսինքն՝ նյութական բարիքի (փողի, բնակարանի կամ այլ նմանատիպ բանի) խոստում հայրենիքը զիջելու դիմաց։ Ու քանի որ ամեն բան այսքան նյութական է ընկալում ՀՀ իշխանությունը, ապա մոտավորապես նույն սկզբունքով Թուրքիան կամ Ադրբեջանը կարող են ՀՀ ներկա տգետների կառավարությանն առաջարկել փոխհատուցում, օրինակ՝ Սևանի գրավման համար։ Չէ՞ որ տարածքի կորուստն ընդամենը «ցավոտ իրավիճակ է»։

Ստիպված եմ հայտնել նաև, որ այս նույն գործընթացը սպասվում է ՀՀ Տավուշի և Արարատի մարզին։
Արդյո՞ք հնարավոր չէր այս իրավիճակը փոխել։ Իհարկե հնարավոր է։ Ձևերը շատ պարզ են, սակայն ՀՀ ղեկավարությունը չունի կամք և ցանկություն՝ իրավիճակը փոխելու։

Յուրաքանչյուրիդ լռությունը, պասիվությունը նշանակում է, որ դուք աջակցում եք այս քաղաքականությանը։

 



դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»
Ամենաընթերցվածները