Քիմ Քարդաշյանն ավելի շատ բան կարող է անել, քան ՀՀ ԱԳՆ-ն. Արման Նավասարդյան Արտաքին Քաղաքական

Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի հարվածով սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Հարված հասցնելու կարգադրությունը տվել էր անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանը խոստացավ հակահարված տալ, Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար հատուցման օպերացիան չուշացավ: Իրանից հրթիռներ արձակվեցին Իրաքի արևմուտք, որտեղ տեղակայված էր ԱՄՆ բանակի զորակազմը:

«Թրամփը նպատակներ ունի, և այդ նպատակի համար սկսվեց այս պատերազմը», -ասում է ՀՀ ԱԳՆ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:

«Թրամփը շատ հետաքրքիր քաղաքական գործիչ է, ում լուրջ չեն ընկալում հաճախ, բայց նա անում է այն, ինչ ասում է: Թրամփի այս քայլը կոնկրետ նպատակներ ունի, առաջիկա ընտրություններում այս քայլից գոհացած հասարակ ամերիկացիները կքվեարկեն Թրամփի օգտին, սակայն նույնը չեմ ասի բուրժուական ինտիլիգենցիայի մասին, ովքեր հիմնականում դեմոկրատներն են»:

Նավասարդյանի խոսքով Թրամփն անում է այն, ինչ չարեցին Օբաման և մյուս նախագահները:

«Նա առևտրականի հոգեբանությամբ է շարժվում, նա դուրս է գալիս այն տարածաշրջանից, որում անընդհատ փորձում էին մնալ իր նախորդները: Կարևորն այն է, որ ինքը դրանից վնաս չի կրի: Այո, նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն Միջին Արևելքի նավթի կարիքը չունի և ճիշտ ասաց ԱՄՆ-ն այժմ նավթի և բնական գազի թիվ մեկ արտադրողն է աշխարհում»:

Անդրադառնալով Թրամփի երեկվա հայտարարությանը՝ Նավասարդյանն ասաց, որ պարզ է՝ մեծ առճակատում չի լինելու, 3-րդ համաշխարհային պատերազմ չի սկսվելու: Խոսեց նաև տարածաշրջանային լարված իրավիճակում Հայաստանի դերի և մեզ սպառնացող վտանգների մասին:

«Հայաստանն այդպես էլ չսովորեց դիվանագիտություն վարել, ճիշտ կողմնորոշվել իրավիճակում ու ռեսուրսներն օգտագործել ի շահ մեզ: Մի Քիմ Քարդաշյանը ավելի շատ բան կարող է անել, քան ՀՀ ԱԳՆ-ն: Տարբեր իրավիճակների համար մենք սցենարներ պետք է ունենանք, որ ժամանակ չկորցնենք արձագանքի վրա: Եթե ԱԳՆ-ն արագ արձագանքեր, մենք ապատեղեկատվության դեմ պայքար չէինք մղի»:

Եզրափակելով խոսքը՝ Նավասարդյանը պնդեց, որ Հայաստանը շատ շանսեր ուներ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մեջ սեպ խրելու, ամենահարմար առիթն էր, որը կարծես կրկին չօգտագործվեց ՀՀ-ի կողմից:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico Comex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը
Ամենաընթերցվածները