Ինչ ավարտ կունենա 2020–ը Հայաստանի համար. մեկնաբանում է աստղաբանը

2020թ. դեկտեմբերի 21-ը աստղաբանական քարտեզում նշանավորվել է արեգակնային համակարգի երկու ամենամեծ և հզոր մոլորակների՝ Սատուրնի և Յուպիտերի միավորմամբ, ինչը բեկումնային կարող է լինել Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց  աստղաբան Աստղիկ Ահարոնյանը։

«Հնագույն ժամանակներից ի վեր Յուպիտերի և Սատուրնի ցանկացած միացում համարվել է «իշխանության շրջան», «արքաների շրջան»: Այս երկնային մարմինների հարաբերությունները հսկայական ազդեցություն ունեն քաղաքականության, մշակույթի և տնտեսագիտության դարաշրջանների փոփոխության վրա: Այս մոլորակների միավորումը  կարող է առաջացնել ուժային պայքարի բռնկումներ»,– ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին և դրա հաղթահարմանը, աստղաբանը նշեց.

«Դեկտեմբերի 15-ից Արևը, ապա նաև Մերկուրի մոլորակը տեղափոխվել էին Աղեղնավորի նշան, ինչի արդյունքում  վերջին ամիսներին ստեղծված աղետալի իրավիճակի վրա սկսվեց լույս սփռվել  և օրեցօր ավելի ու ավելի տեսանելի և հասկանալի է դառնում ստեղծված իրավիճակի իրական պատկերը: Արևի և Մերկուրիի դիրքը Հայաստանի Հանրապետության աստղաբանական քարտեզում հուշում են երկրի կառավարության և ղեկավար կազմի փոփոխության մասին: Եթե այդ փոփոխությունները իրականացվեն մինչև դեկտեմբերի 25-ը, ապա հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից և վերահաս աղետից։ 

Իսկ դեկտեմբերի 25-ին Մարս մոլորակը Ձկների նշանից տեղափոխվելու է Խոյի նշան: Մարսը ագրեսիայի, ռազմի և պատերազմի մոլորակն է: 2020թ. սեպտեմբերից Մարս մոլորակը գտնվելով Ձկների նշանում, մեր երկրի համար ստեղծել էր մի իրավիճակ, երբ պատերազմը անխուսափելի էր, զինվորի քաջությունը անհավանական, սակայն հաղթանակը՝ անհասանելի։ Բանն այն է, որ Ձկների նշանում Մարս մոլորակը պետությունների աստղաբանական քարտեզում լինելով պաշտպանության համակարգի ցուցիչը, գտնվում էր բացարձակապես կամազուրկ վիճակում: Այսինքն առկա էր ուժը, առկա էր քաջությունը, սակայն բացակայում էր հաղթելու կամք ունեցող ղեկավարությունը, ընդունվող որոշումները կարող էին կայացվել միայն մոլորության և իրականությունը ոչ ճիշտ գնահատելու միջավայրում»,–ասաց նա։

 

Աստղաբանի խոսքով՝ դեկտեմբերի 25-ին Մարս մոլորակի՝ Խոյի նշան տեղափոխվելը նշանակում է պաշտպանության համակարգի կայունացում, բանակի ուժեղացում: Ահարոնյանը զգուշացրեց՝ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել։

«Պատերազմի վերսկսման  վտանգը առկա է լինելու մինչև 2021 թվականի մարտի վերջը: Միևնույն ժամանակ Մարսը Խոյի նշանում  նշանակում է  քաջության և ագրեսիայի արթնացում: Աստղերի դիրքով պայմանավորված էներգիաները կարող են աշխատել և բարձր և ցածր հաճախականնություններով՝ կախված  այդ երկրում ապրող մարդկանց գիտակցական մակարդակից: Այդ իսկ պատճառով դեկտեմբերի 25-ից արդեն մեր երկրի փրկության և հետագա գոյությունը ապահովելու համար անհրաժեշտ է բարձր գիտակցության արթնացման միջոցով  մեր պետությունում իրականացնել պաշտպանության ուժեղացմանն ուղղված գործառույթներ և Մարսի արթնացած էներգիաները կիրառել մեր բանակի ուժեղացման համար, այլապես Մարսի ագրեսիվ էներգիաները կծավալվեն երկրի ներսում և կբերեն արյունահեղությունների և նոր աղետի։ Սակայն Մարսի արթնացած էներգիաներն ազդելու են նաև թշնամու մտադրությունների և գործողությունների վրա, և նա գնալու է նոր սադրանքների, նոր պատերազմի։ Նման պայմաններում հայ ազգն իր գոյությունը պահելու համար պետք է օգտվի մոլորակների կողմից տրված հնարավորությունից, ուղղի իր կոտրած ողնաշարը և կենտրոնանա պետականության պահպանմանը ուղղված գործողությունների վրա»,–ասաց նա։

Աստղիկ Ահարոնյանի խոսքով՝ աստղաբանական քարտեզում հաջորդը սպասվում է Սատուրնի և Յուպիտերի միացումը։

«Սատուրն մոլորակը, որը վեդայական աստղաբանության մեջ համարվում է ճակատագիրը վերահսկող մոլորակ, մեզնից պահանջում է վեր կանգնել անձնապաշտ ցանկություններից և ջանքերն ուղղել պետության և պետականության պահպանմանը: Սատուրնը 30 տարի առաջ գտնվելով նույն դիրքում, հայ ազգին իր տոկունության և միասնականության համար տարավ հաղթանակի և 30 տարի անց նա նույնն է պահանջում հայ ազգից:

Այս անգամ, սակայն  Սատուրնի և Յուպիտերի միացումը սկզբնավորում է նոր դարաշրջանի սկիզբ ամբողջ մարդկության համար։ Այդ միավորումը ենթադրում է, որ այլևս երկիր մոլորակի վրա գործելու են այլ ավելի բարձր աստվածային հաճախականություններ։ Այսինքն, առաջիկա երկու տարվա ընթացքում բոլոր անձնապաշտ, ոչ բարոյական հոգեկերտվածք ունեցող, ինչպես նաև անտարբեր վարք ցուցաբերող  անձինք Սատուրնի կողմից պատժվելու են: Սկսվելու է մի դարաշրջան, երբ կենսունակ են լինելու ոգով, հոգով և մտքով ուժեղ մարդիկ, նրանք ովքեր շատ արթուն կեցվածք կդրսևորեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին և պատրաստ կլինի գործել ոչ միայն անձնապաշտական նկռտումներից ելնելով, այլ նաև հասարակական արդյունավետության և աստվածային օրենքներին հետևելու տեսանկյունից:  Ստեղծված իրավիճակում, պետք է  լինել աչալուրջ, քաջ և ակտիվ, որպեսզի նոր տարին ընդունենք բարձր հաճախականությունների վրա, այդպիսով ստեղծելով առաջիկա տարվա մեջ մեր հաջողակ և երջանիկ կյանքի հեռանկարը»,–ասաց աստղաբանը։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները