Մանկատուն, պատերազմ, վիրավորում․ 18-ամյա զինվորը երազում է «սենսորային» հեռախոս ունենալ

Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Էմանուել Բադիկյանը բանակ էր զորակոչվել այս տարվա օգոստոսի 24-ին։ Զինծառայության էր անցել Ասկերանում: Շուրջ մեկ ամսվա ծառայող էր, երբ վերսկսվեց Արցախյան պատերազմը: Էմանուելը պայթյունի ալիքից լուրջ վիրավորում է ստացել:

Ծառայության մեկ ամսվա մասին միայն լավն է հիշում, դժգոհություններ չկան։ «Ամեն ինչ շատ լավ էր»,- ասում է պարտադիր ժամկետային զինծառայողն ու հիշում, թե երբ ու ինչպես իմացան, որ պատերազմ է սկսվում. «Մեր հրամանատարը սեպտեմբերի 26-ի գիշերը շարեց բոլորիս, ասաց՝ պատրաստ եղեք, տագնապ հրամանի դեպքում բարձրանում ենք դիրքեր: 2 ժամ հետո տագնապ տվեցին, գիշերը 4-ի կողմերը բարձրացանք պոստեր, առավոտ արդեն սկսվեց… Խառնված էինք սկզբում, մալադոյ էինք, չգիտեինք՝ ինչ անենք: Համապատասխան զրահաբաճկոն հագանք ու բարձրացանք հրետանու մոտ»:
Էմանուելը պատերազմական գործողություններին 20 օր է մասնակցել. «Դուրս եկանք, որ հաց ուտենք, ռազմական ինքնաթիռ էր, թե ինչ էր, լավ չեմ հիշում, իմ դիմաց 10-ից ավելի հայ զինվորներ կային, ես ամենավերջինն էի, ինքնաթիռը սնարյադը գցեց ու գնաց, ընկերս ինձ հետ շպրտեց, գլխով խփեցի քարին ու ուշաթափվեցի»,- պատմում է 18-ամյա զինվորը:

Երբ արդեն գիտակցության է եկել, տեսել է ծառայակից 6 ընկերների անշնչացած մարմինները: Չի հիշում՝ իրեն ով կամ ինչպես է տեղափոխել այդտեղից. «Ինձ տարան Ստեփանակերտի հիվանդանոց, ուշքի բերեցին, հետո տեղափոխեցին Երեւան»: Արդեն «Կանազի» հոգեբուժարանում Էմանուելը մնացել է մոտ 20 օր, հետո ուղարկել են մայրական խնամքի:

 

«Հիվանդանոցից 20 օրով ուղարկեցին մայրական խնամքի, հետո երկրորդ անգամ կամիսյա անցավ, երրորդի ժամանակ արդեն ճանաչեցին ծառայության համար ոչ պիտանի»,- պատմում է Էմանուելի մայրը՝ տիկին Սուսաննան։ «Նյարդային խնդիրներ ունի, որ մի փոքր հուզվում է կամ ջղայնանում, կորցնում է ինքնատիրապետումը: Վերականգնողական բուժում է պետք տղայիս»,- մանրամասնում է նա:

Տիկին Սուսաննան 3 տղաների մայր է: Մյուս երկուսը հիմա էլ սահման են պահում, մեկը՝ Տավուշում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուսը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով: Պատերազմական օրերին վերջինս եղբոր՝ Էմանուելի հետ եղել է Աղդամում: Նա եւս բեկորային վիրավորում է ստացել ոտքի շրջանում, սակայն մորն այդ մասին չի ասել. «2 տեղից վիրավորվել է, առաջինը Էմանուելս է վիրավորվել, հետո՝ մյուս տղաս, ինձ խնայել էին, չէին ասել, հետո եմ իմացել: Հիմա էլ «Ես եմ» ծրագրով շարունակում է ծառայությունը, ճիշտ է՝ ցավեր ունի, բայց դե… վերջում գոնե տուն կունենանք»:

Սահմանների պաշտպանությանը մասնակցած եւ մասնակցող 3 տղաները կյանքի 5 տարիներն անց են կացրել Վանաձորի մանկատանը: Մայրն ասում է՝ որդիները դժվար կյանք են տեսել, դեռ մանկուց են իմացել կյանքի դառնությունները: Տղաների մայրը վաղուց է ամուսնալուծվել, ամուսնու հետ որեւէ կապ չկա: Տան միակ եկամուտը պայմանագրային զինծառայող որդու աշխատավարձն է:

 

Բնակարանը, որտեղ ապրում են, վարձով է: Անբարեկարգ փոքր բնակարանը տաքացվում է վառելափայտով: Ընտանիքը վերջերս է որոշակի վառելափայտ գնել բարերարներից մեկի տված փոքր գումարով: Մայրն ասում է՝ Էմանուելի համար նաեւ տաքությունն է կարեւոր: Սննդի ու ձմռան ցրտին դիմակայելը 3 զինվորի ընտանիքի առաջնային խնդիրներից է: Հարցին՝ ինչ է պետք այսօր այս ընտանիքին, մայրը լռում է, հետո դժվարությամբ ասում. «Պետությունը հիմա այն վիճակում է, որ չգիտեմ՝ ինչ ասեմ կամ, առհասարակ, ասեմ, թե ոչ: Ամեն անգամ Վանաձորից տղայիս Երեւան հետազոտությունների հասցնելու համար փաստի առաջ եմ կանգնում: Տղայիս նորմալ սնվել է պետք, որ կարողանա վերականգնվել»:

18-ամյա Էմանուելը դպրոցն ավարտելուց հետո սովորել է արհեստագործական քոլեջում՝ փայտամշակում մասնագիտություն: Ասում է՝ այս հոգեվիճակում առայժմ դժվար կարողանա փայտի հետ աշխատել. «Ներվերս չեն հերիքի, փորագրումը ներվերի հարց է..»: Ապագայի հետ կապված միայն մեկ ու կարեւոր պլան է շեշտում՝ շուտ առողջանալ, կազդուրվել ու իր արհեստով առաջ գնալ, թեպետ անգամ ո՛չ հումք ունի, ո՛չ էլ՝ գործիք:

Մանկության օրերին կյանքի դժվարություններ տեսած, մանկատանն ապրած, հետո արդեն պատերազմի բովով անցած վիրավոր զինվորը զբաղվելու համար ոչինչ չունի: Միակ զբաղմունքը, ինչպես ինքն է ասում, մոր՝ «կնոպկով» հեռախոսն է, այն էլ օրվա մեջ մի քանի ժամ է ձեռքն ընկնում. «Ես առաջ ախպորս սենսոր հեռախոսն էի օգտագործում, ձեռքիցս ընկավ ջարդվեց, հիմա ոչ մի բան չունեմ»:

Էմանուելը նաեւ սպորտով է զբաղվել՝ բռնցքամարտով ու սուսերամարտով, հետո արգելել են շարունակել՝ կապված նյարդային խնդիրների հետ: Ընտանիքի համար, թերեւս, միակ ու կարեւորագույն խնդիրը ոտքի կանգնելն է՝ ձմռան վառելափայտի հարցն ու զինվորի համար այդքան սպասված ու երազանք դարձած՝ «սենսոր» հեռախոսը:

դիտվել է 837 անգամ
Լրահոս
Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»
Ամենաընթերցվածները