ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտարարել է Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

 

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել է ինքնապաշտպանության նպատակով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը:

Նամակում նա նշել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է առանց նախապայմանների լուրջ բանակցություններ սկսել Իրանի հետ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հետագա սպառնալիքը կամ իրանական ռեժիմի կողմից էսկալացիան կանխելու նպատակով»:

Իր հերթին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին է հղել երրորդ նամակը Մերձավոր Արեւելքում ճգնաժամի սրման պահից ի վեր: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում Է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության Էսկալացիա չի փնտրում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico Comex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը
Ամենաընթերցվածները