4 կին գերու մասին տեղեկություն ունենք․Սիրանուշ Սահակյան

Պատերազմի հետևանքով մեծ թվով հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերի ընկել ադրբեջանական կողմին։ Նոյմբերի 9/10-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո բավականին մեծ դժվարություն է առաջացել հայ ռազմագերիների վերադարձի հարցերում։ Գերեվերվածների վերադարձի խնդիրը բացառապես լուծվում է Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները եղած-չեղած մի հաշիվ են, նույնիսկ պետական սահմանների գծման հարցում ոչինչ չեն կարողանում հայկական կողմի օգտին՝ գոնե ապահովելու սահմանամերձ բնակիչների անվտանգությունը։

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը և ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարանում գերեվարված անձանց շահերի ներկայացուցիչներն են։ «Հրապարակի» հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այնտեղ մնացած անձանց վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի կարող հայտնել, որովհետև թիվը մեծ է։

 

«Մենք ունենք իրավական գործընթացով հիմնավորված գործեր, կարող եմ մեր վարույթում գտնվող գործերի մասին խոսել։ Իսկ առհասարակ քանի գերի կա, քանիսն են հաստատել և այլն, դրա մասին, ինձ թվում է, պետք է խոսեն պետական մարմինները»,- նշեց իրավաբանը։ Հարցին՝ քանի՞ կին կա գերիների մեջ, Սահակյանը պատասխանեց․ «4 կին գերու մասին տեղեկություն ունենք, այդ թվում՝ քաղաքացիական անձինք»։ «Մենք այս պահին ունենք 78 գործ։ Մոտավորապես 68-ի վերաբերյալ դատարանն անհապաղ միջոցներ կիրառել է, 10-ի մասով այսօր ենք պատասխան սպասում։ Ունենք վերոնշյալ գործերով վերադարձած անձինք, մնացածի մասով գործընթացները շարունակվում են, որպեսզի Ադրբեջանի կողմից վերջնական պաշտոնական հաստատում ստանանք։ Եվ նաև արդեն հաստատումից հետո մնում է հասկանալ, թե հաջորդ վերադարձի կամ փոխանակման գործընթացը երբ է լինելու»,- հավելեց Սահակյանը։

 

Հարցին՝ երեկ կամ այսօր հայ գերիների սպանության կամ խոշտանգման դեպքեր արձանագրվե՞լ են, պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չեն ստացել։ «Բայց մեր վստահորդների հետ հանդիպել ենք և բնականաբար փաստագրել ենք, փաստաթղթավորել ենք իրենց նկատմամբ վերաբերմունքը, որոնք, այո՛, բացահայտում են խոշտանգումներ և վատ վերաբերմունքներ։ Ինչ վերաբերում է բողոքներին, երբ մենք նոր դեպքերի մասին ստանում ենք տեղեկություններ, գերեվարման հանգամանքների վերաբերյալ և այս գործերը վարում ենք, ստուգում ենք, եթե հաստատվում են, իրավական գործընթացներ ենք սկսում։ Խոշտանգումների առընչությամբ տեղեկություններ կլինեն, եթե զրուցենք վերադարձած անձանց հետ։ Իսկ անհայտ մնացած անձանց մասով, հասկանալի է, որ ուրիշ գործընթացներ են», — շարունակեց նա։

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ասել էր, որ «Մենք գերի (հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերի — ՀՐԱՊԱՐԱԿ) չունենք, որ փոխանակենք։ Դրա համար ես դիմել եմ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովին, որպեսզի նա իր հնարավորությունների չափով աջակցի գերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացին։ Մուրադովը խոստացել է ամեն ինչ անել, որ հնարավորինս շուտ նրանց վերադարձնեն»։ Հարցին՝ «Ադրբեջանից ռազմագերի չլինելու հանգամանքը դժվարացնո՞ւմ է ձեր աշխատանքը», Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ հարցը մնում է միջպետական քաղաքական հարթության մեջ, իսկ եվրոպական դատարանի միջոցով իրենք այս պահին ապահովում, երաշխավորում են ռազմագերիների կյանքը, լրացուցիչ պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկում ֆիզիկական անձեռմխելիությունն ապահովելու տեսանկյունից։

«Իսկ ինչ վերաբերում է բուն վերադարձմանը, նկատի ունենալով քաղաքական պայմանավորվածությունը՝ դատարանը չդարձավ այս գործընթացի դերակատար, և խնդիրը բացառապես մնում է քաղաքական բանակցությունների տիրույթում։ Հասկանալի է, որ հայկական կողմն այստեղ ֆիզիկապես ներկայացված է, բովանդակային առումով՝ ոչ, որովհետև որպես բանակցությունների սուբյեկտ չեմ դիտարկում։ Ուստի, մնում է ապավինել և հաճախակի երախտագիտություն հայտնել ռուսական կողմին, ում գործուն ջանքերի շնորհիվ որոշակի արդյունքներ ստացվել են։ Եթե ռուսական կողմն իր հեղինակությունը, իր քաղաքական ազդեցությունը չբանեցնի, վստահ եմ, որ որևէ գործընթաց տեղի չի ունենալու և առաջընթաց չի լինի։ Հայկական կողմը չունի, չի ստացել որևէ երաշխիք, որով կարող է ապահովել գերեվարված անձանց անհապաղ, ժամանակին վերադարձը Հայաստան։ Ու եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ խախտում է իր միջպետական պարտավորութունները, Հայաստանն անունակ է դրանց հակադարձելու, երաշխիքներ ստեղծելու։ Միակ գործոնը, որ այս պահին կա, ռուսական գործոնն է։ Եթե աշխատեց, խնդիր կլուծվի, եթե չաշխատեց, մենք իսկապես հայտնվելու ենք վատ հումանիտար խնդիրների առջև»,- եզրափակեց իրավաբանը։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները