Ոչ մարզպետարանն է արձագանքում, ոչ էլ Կառավարությունը. Վաղարշապատի դպրոցում դասադուլ է

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում դասադուլ է։ Այս մասին այսօր հունվարի 8–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց այդ դպրոցի աշակերտի ծնող Արմեն Սահակյանը։

Նրա խոսքով՝ թույլ չի տվել, որ երեխան դպրոց գա, քանի որ իրենք շարունակում են դեմ լինել նորանշանակ տնօրենի նշանակմանը։

«Դպրոցում հիմա շատ անորոշ վիճակ է, միայն ուսուցիչներն են եկել, նորանշանակ տնօրենն էլ չի եկել։ Ես իմ երեխուն չեմ ուղարկել դպրոց ու չեմ ուղարկի այնքան ժամանակ, մինչեւ այս հարցը լուծում չստանա։ Նորանշանակ տնօրեին դպրոցից հանել են իր վատ վարքի պատճառով, եւ մենք չենք ուզում, որ նա մեր դպրոցում տնօրեն լինի։ Ոչ մարզպետարանն է արձագանքում, ոչ էլ Կառավարությունը, չնայած որ վերջինս խոստացել էր արձագանքել»,– ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ իրենք տնօրենի անձի դեմ ոչինչ չունեն, բայց որպես մասնագետ չեն ընդունում, եւ իրենց պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ նա հեռանա։

Նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց իր դպրոց չգնալու լուրը. «Դպրոց դեռ չեմ գնացել, բայց պարտադիր գնալու եմ, քանի որ ընդունում–հանձնում պետք է կատարվի։ Հանձնաժողովի անդամների հետ միասին կգնամ, չգնալու պատճառը միայն դա է»։

Հարցին, ինքն արդյոք տեղյա՞կ է, որ երեխաները դպրոց չեն գնացել, Ոսկանյանը պատասխանեց. «Երեւի տոներն են պատճառը, որ երեխաները չեն եկել, իսկ 1–3–րդ դասարանների երեխաների արձակուրդն ավելի երկար է։ Հնարավոր է, որ երեխաներին կանգնեցրել են մի տեղ, դատարկ դասարաններն են նկարել, տպավորություն ստեղծելու համար, թե մարդ չկա դպրոցում։ Ծնողներն ինձ չեն ճանաչում, ինձ հետ դեռ չեն աշխատել, ոչ մի աշակերտի եւ ծնողի իրավունքները չեմ ոտնահարել, կաշխատենք, ուսումնական պրոցեսն էլ իր բնական հունով կընթանա, ամեն ինչ կկարգավորվի»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում դասադուլ եւ գործադուլ էր։ Պատճառը դպրոցում հայտարարված տնօրենի մրցույթն էր, որին 2 թեկնածու էր մասնակցում։ Նրանցից Եսթեր Գալստյանը՝ նախկին տնօրենը, հավաքել էր 4 ձայն, իսկ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն անհրաժեշտ էր 5 ձայն։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ եւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի որոշումով տնօրեն է նշանակվել 3 ձայն հավաքած թեքնածուն։

Նշենք, որ համայնքի բնակիչներն ու ուսուցչական կոլեկտիվը հանդիպել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, սակայն, իրենց խոսքով, գոհ չեն մնացել, որից հետո գնացել են Կառավարություն եւ հանդիպել նամակների վարչության պետի Ալեքսանդր Ղազարյանի հետ։ Նրանց խոստացել էին պատասխանել իրենց բողոքին, սակայն բնակիչների խոսքով, ոչ մի արձագանք էլ չի եղել։

Նշենք նաեւ, որ նորանշանակ տնօրենը կասկածներր ունի, որ իր դեմ սկսված արշավը մի քանի հոգու կողմից է ղեկավարվում, որպեսզի տնօրեն դառնա դպրոցի քիմիայի ուսուցչուհին, որի ամուսինը, ըստ Ոսկանյանի, ակտիվորեն մասնակցում է բողոքի ակցիաներին եւ ղեկավարում դրանք։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները