Մոսկվա-Բաքու. տարածք գերիների դիմաց, որն է հաջորդը

Հադրութի շրջանի գյուղերի հանձնումը Բաքվին տեղի ունեցավ հայ գերիների վերադարձի օրը: Թուրքերի հարձակումներին հայկական կողմի եռօրյա դիմադրությունից հետո այդ գյուղերում հայտնվել են ռուս խաղաղապահները, որից հետո էլ որոշում է կայացվել հանձնել այդ գյուղերը: Դրա մասին ակնարկել էր Դմիտրի Պեսկովը, ասելով, որ Հադրութում հրադադարի խախտումը լրացուցիչ բեռ է ռուս խաղաղապահների համար: Իսկ Կրեմլի փորձագետներից մեկն էլ ասել է, որ այդ գյուղերը «մնացուկ» էին, միեւնույն է՝ Հադրութի շրջանը Բաքվի վերահսկողության տակ է:

Հայաստանում արդեն կարծիքներ են հնչում, որ տեղի է ունեցել գերիներ տարածքների դիմաց գործարք: Ըստ տեղեկությունների, դա էլ տեղի է ունեցել, ինչպես ռուսներն են հայտարարում՝ բոլորի բոլորի դիմաց սկզբունքով: Սակայն այս սկզբունքն էլ չի գործել, որովհետեւ ոչ բոլոր հայ գերիներն են ազատ արձակվել: Ընդ որում, հայկական կողմը մինչ տարածքները զիջել է նաեւ երկու դիվերսանտ-մարդասպաններին, թեեւ, ինչպես Արփինե Հովհաննիսյանն է ասում, դրանց պետք էր հանձնել ամենավերջում, վերջին հայ գերու վերադարձի հետ:

 

Եռակողմ հայտարարությունը չի գործում, ավելի ճիշտ՝ հերթական անգամ ապացուցվում է, որ այն ռուս-թուրքական համաձայնություն է ընդդեմ Հայաստանի: Գերիները ըստ այդ փաստաթղթի պետք է վերադարձվեն առանց նախապայմանների, սակայն այդ հայտարարության ցանկացած դրույթ հայկական կողմի հանդեպ գործում եւ գործելու է լրացուցիչ պայմաններով: Ըստ ամենայնի՝ գերիների մի մասին էլ կվերադարձնեն Շուշիի հայկական երկու գյուղերը տեղահանելուց ու հանձնելուց հետո: Եվ այդպես շարունակ՝ կվերցնեն նոր գերիներ, ու թե թուրքերը կստանան իրենց ուզածը, թե ռուսները կազատվեն «լրացուցիչ բեռից»:

Ավելին՝ այստեղ

դիտվել է 314 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները