Ստեղծվում է նոր կուսակցություն` Փաշինյանին փոխելու համար

Հանրության վստահության համար առաջիկայում պայքարելու է նոր քաղաքական միավոր, որի ոչ անունն է դեռ հայտնի, ոչ էլ՝ մասնակիցները։ Նախաձեռնողը՝ ռուսաստանաբնակ գործարար, Երևանում «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն ընդամենը մի քանի օր առաջ հաստատեց քաղաքական հայտը։

«Մինչև երբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև երբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով և միլիոնատեր դարձած ստահակները»։

Ուղենիշերը կարծես թե սահմանվեցին։ Նոր ստեղծվող կուսակցության ծրագիրը պետք է ամբողջացվի Հայաստանի մարզերում տարբեր հանդիպումներից և քննարկումներից հետո։ Ուղենիշեր իր հերթին այսօր սահմանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ուղերձում խոսելով հնարավոր հրաժարականի մասին։

«Կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակը ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, ՀՀ քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը։ Իհարկե, սա անընդունելի է։ Ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»։

Հետպատերազմական վիճակում իշխանափոխության համար պայքարողները շատանում են, մինչդեռ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հանրության մոտ այլ տրամադրություններ է նկատում։

Վերլուծաբանը խոսում է «քաղաքական վակուումի» և «ապատիկ վերաբերմունքի» մասին։

«Կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ Ռուսաստանի տնտեսա–քաղաքական համակարգի բնույթը հաշվի առնելով` այդ նախաձեռնությունները չեն կարող լինել բացարձակապես անկախ այդ համակարգերից։ Եվ այս տեսանկյունից հարցը հետևյալն է՝ արդյո՞ք մենք գործ չենք ունենա մի նախաձեռնության հետ, որի նպատակը լինելու է ընդամենը կամ առավելապես ռուսական շահերի հայաստանյան պրոեկցիան նոր փաթեթավորումով։ Սա կարևոր հարց է, հատկապես երբ կա հետևյալ խնդիրը պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Ռուսաստանը շատ լավ տեսնում է, որ որոշակի քաղաքական սպառվածության շեմին են թե ընդդիմադիր, թե իշխանական քաղաքական ուժերը և երկարաժամկետ առումով Ռուսաստանը կարող է պատկերացնել հենց նոր փաթեթավորմամբ քաղաքական նախաձեռնությունների անհրաժեշտություն Հայաստանում` իր շահերը սպասարկելու նկատառումով։ Սրանք ամենևին չեն բացառում, որ այդ քաղաքական ուժերը կարող են ամենայն անկեղծ մղումով Հայաստանի շահերով հետաքրքրվեն, մտահոգվեն և աշխատեն Հայաստանի համար»։ 

Ո՞ւմ հետ կհամագործակցի Արտակ Թովմասյանը կուսակցաշինության հարցում՝ սա բազմաթիվ և դեռևս անպատասխան հարցերից մեկն է։ Փաստ է միայն, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարարներից նաև Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյան էին պատերազմից հետո պահանջում Հայաստանի կառավարության անհապաղ հրաժարականը։ Ռուսաստանի հայ գործարարների միասնական նպատակն է, թե ոչ՝ նոր կուսակցությունը նախատեսում է միավորել ամբողջ հայության ներուժը։

Արտակ Թովմասյան․ «Ստեղծել նոր քաղաքական օրակարգ և այս գաղափարների շուրջ համախմբել միանգամայն նոր մարդկանց, որոնք մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ։ Բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ՝ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալն է։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե, առաջինը՝ ՌԴ հետ»։   

Քաղաքական հայտ ներկայացնող Արտակ Թովմասյանը համոզված է, որ այս պահին ձևավորված է համազգային կոնսենսուս Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ։ Մինչդեռ ներկայացված հայտի հստակ գաղափարին, օրինակ, դեմ են Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները։ Քաղաքական այս թևի անդամները խնդիրների լուծումը կապում են հենց քաղաքական ուղղվածության հետ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի  նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյան․

«Մենք փորձել ենք գործընկերություն անել միայն ու միայն մի աշխարհաքաղաքական ուժի հետ։ Այդ պատճառով էր նաև մեր պարտությունը։ Եթե մենք առաջիկա ժամանակներում չփոխենք ՀՀ արտաքին քաղաքական դիրքավորումը, այսինքն՝ եթե չլինի բազմաբևեռ դիրքավորում, մենք անընդհատ պարտվելու ենք»։

Իշխանափոխության համար պայքարող մյուս ուժերը, որոնք ունեն վերչապետի սեփական թեկնածուներ, դեռ շարունակում են հանդիպումներն ու քննարկումները հնարավոր համագործակցության շուրջ։ «Լուսավոր Հայաստան»–ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ փորձագիտական շրջանակներն իրենց նոր գաղափար են տվել։

«Օրինակ՝ էքսպերտային խմբերի հետ եմ ես հանդիպել, փորձագետների կողմից առաջարկություն կա՝ ոչ ես լինեմ, ոչ նա լինի, ոչ նա լինի։ Առաջարկություն կա ունենալ վարչապետի թեկնածու, որ ընդհանրապես քաղաքական չի, այլ՝ կառավարիչ է։ Սա էլ է առաջարկություն։ Ցանկացած առաջարկություն, ես կարծում եմ, ենթակա է քննարկման։ Ես պատրաստ եմ նման քննարկումների»։

Արդյո՞ք փորձագետների առաջարկը կապ ունի նոր ստեղծվող կուսակցության հետ և արդյո՞ք նոր կուսակցությունը կհասցնի դիրքեր գրավել քաղաքական դաշտում։ Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները կտրվեն ժամանակի ընթացքում։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները