Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով, որին Փաշինյանը համաձայնել է. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Ես այսօր ձեզ տալու եմ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վաճառեցին մեր հայրենիքը, թե ինչպես դավաճանեցին մի ամբողջ ժողովրդի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ2» տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ես միտումնավոր չեմ պատմել և չեմ արել ոչ մի բացահայտում, բայց ձեզ այսօր կտամ բանալին, որպեսզի դուք  հասկանաք, թե ոնց և ինչպես այդ ամենը տեղի ունեցավ, որովհետև  ամենատարածված հարցը, որը կա, թե արդյոք այն առաջարկը, որը ժամանակին մերժել էր Սերժ Սարգսյանը, արվել է նաև Նիկոլ ՓաշինյանիՆ: Ես  բառացիորեն հազարավոր հարցեր եմ ստացել և վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը:

2018 թվականի հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, 5 աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության  բարձրաստիճան մի անձից, պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ ԱԼիևի անձը, Նիկոլ Փաշինյանի համար գաղտնի նամակ է փոխանցել: Գաղտնի նամակի պարունակությունը հետևյալն էր. «Մենք՝ Ադրբեջանը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի ձևով չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 մլրդ դոլար՝ Արցախի յոթ շրջանի համար: Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին: Այդ առաջարկը եղել է գաղտնի, և դրա մասին  գիտեն Իլհամ Ալիևը, իր սուրհանդակը, այն անձը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը, ու մենք բոլորս: Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես փորձում  էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»,-ասաց Միքայել Մինասյանը:

Նրա խոսքով՝ հանկարծակի է իմացել այդ նամակի մասին, այդ նամակի մասին գիտեն արդեն ՀՀ-ում գործող բարձրաստիճան սպաները: Մինասյանը հայտնեց, որ տեղյակ է փոքր ժողովի մասին, որտեղ նամակը ստացած անձը նաև պատմել է սպաներին, որ եղել է պետական դավաճանություն:

«Դուք ինձ կհարցնեք՝ ինչ պատասխանեց Նիկոլն այդ հարցին, արդյոք համաձայնել է 5 մլրդ դոլարով  վաճառել մեր հայրենիքը, ասեմ, որ ես անկեղծ չգիտեմ, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը և ես կարող եմ վստահորեն պնդել, որ տեսնելով, հիմա արդեն վերաիմաստավորելով անցած 44 օրը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ընդունել են Ալիևի առաջարկը և դավաճանել են Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են»,-ասաց Մինասյանը:

Նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հաստատել կամ հերքել իր պատմածը, ասի, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում, ասի՝ չի եղել նման նամակ.«Բայց հերքելուց առաջ հիշի, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ , որոնք փոխանցել են, և կան մարդիկ, որոնք նաև գիտեն նամակի պարունակությունը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները