«Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած». Սիրուշոն Ռոբերտ Քոչարյանի մասին

Խոսելով իր ամուսնու հոր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, սիրված երգչուհին նշել է, որ նախընտրում է լինել այն կողմում, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա` գործով ապացուցված:

 

Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի ու սիրված երգչուհի Սիրուշոն` խոսելով իր ամուսնու հոր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։

Նա հիշել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին ասել էր, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում նրա դեմ, փորձում են ջնջել նրա անցած ուղին ու սուտ մեղադրանքներ վերագրել, առաջարկել էր հերքել կամ ինչ-որ բան ասել:

 

«Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»: Ցավոք, այդպես չեղավ»,–գրել է երգչուհին:

Ստեղծված իրավիճակից հետո Սիրուշոն հասկացել է, որ որքան երկար ես լռում, այնքան շատ են հորինվում պատմություններ:

 

«Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը, չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…

Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին»,–գրել է Սիրուշոն:

Նա Ռոբերտ Քոչարյանին  նկարագրել է զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ բառերով։ «Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած»,–նշել է նա:

Երգչուհին գրել է, որ ցանկանում է, որ մարդիկ իմանան իրականությունը` Իրական իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին:
Ավելին

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները