Ահա թե ինչու է պետք Նիկոլը․ չի կարելի թույլ տալ անել վերջին քայլը

Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Ադրբեջանի հետ իր ապագայի բարելավման համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշել է, որ չպետք է մոռանալ տեղի ունեցածը, եւ դիվանագիտական կապերը պետք է հիմնվեն բոլոր տնտեսական ու ռազմական ռիսկերի գնահատականի վրա։ Նրա խոսքով, մենք պետք է ընդունենք պարտությունը եւ առաջ շարժվենք, հասկանանք պատասխանատվության մակարդակը եւ փորձենք երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա դժվար լինի։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ֆրանսիան ու ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել են, որ այն չի կարող վերջնական խաղաղություն լինել եւ պետք է վերադառնալ բանակցություններին։ Ահա թե ինչու են Ռուսաստանն ու Թուրքիան շտապում ձեւակերպել Հայաստանի հերթական բաժանումը, բայց այս անգամ՝ արդեն Հայաստանի ձեռքով, որի իշխանությունը պատրաստ է վերջին քայլն անել։

 

Վերջին քայլը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պայմանագրի ստորագրումն է Թուրքիայի եւ Ռուսաստանի հովանու ներքո։ Այդ պայմանագրով Հայաստանը կարող է ճանաչել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի սահմանները, վերջնականապես հրաժարվել Ղարաբաղի, Նախիջեւանի, ինչպես նաեւ Կարսի, Արդահանի ու Արարատի նկատմամբ իրավունքից։ Հայաստանը կորցնում է իրավունքի ուժը, որը ճանաչվում է աշխարհի կողմից։

Նման հարցերը չեն լուծում ուժով, ասում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերը։ Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել, նշել է Ռիկերը:

Սա միայն հայտարարություն չէ, այլ նախազգուշացում Հայաստանին, որ նոր պատերազմի սպառնալիքը չստիպի անել այն, ինչը հետո անուղղելի կլինի։ Եռակողմ համաձայնագիրը միայն փաստաթուղթ է, որը ստորագրել են երեք հոգի, այն ոչ մի իրավական ուժ չունի։ Ահա թե ինչու են Թուրքիան ու Ռուսաստանն այսքան շտապում լեգիտիմ համաձայնագիր ստորագրել, իսկ դա միայն Հայաստանը կարող է ստորագրել։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 243 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները