Թուրքիան արդեն սկսել է ակտիվորեն շրջանառել Հայաստանի ամբողջ հարավը գրավելու ծրագրերը

Yerkir.am-ը գրում է.

«Նախքան Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմը՝ տարիներ շարունակ ընդդիմադիրների և արևմտամետ (որոնց մեծ մասն այժմ իշխանության են) շրջանակների կողմից հարձակումներ էին տեղի ունենում Արցախյան հիմնախնդրի վրա. հայտարարվում էր, որ Արցախում հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ գոյակցել, Ադրբեջանին պետք է տալ «իրենց հողը», որը «ուզում եք ասեք՝ գրավյալ, ուզում եք ասեք՝ օկուպացված տարածքներ» (Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ Yerkir.am), կամ՝ որ ավելի աբսուրդային է, Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունն այլևս հարկադրված չի լինի միջոցներ «վատնել» Արցախի վրա, իսկ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն գնա «թուրքի բերան»՝ վտանգելով իրենց կյանքը, որի շնորհիվ ՀՀ–ն կկարողանա այդ միջոցներն ուղղել պետությունը «Սինգապուր կամ Շվեյցարիա» դարձնելու գործին։

Նման գաղափարախոսությամբ առաջնորդվողները 2018 թ. մայիսից ՀՀ իշխանության ղեկին են և աստիճանաբար իրենց գաղափարները կյանք են կոչել: Արդյունքում՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին կնքվել է հայտարարություն, ըստ որի՝ Արցախի 80 տոկոսը բռնազավթվվել է թշնամու կողմից, իսկ մնացյալ Արցախի կարգավիճակի հարցն այդպես էլ լուծում չի ստացել։

Հայտարարության կնքումից ու այն դավաճանաբար իրագործելուց հետո իշխանությունները (ոչ պաշտոնական շրջանակների միջոցով) շրջանառեցին այն թեզը, ըստ որի՝ արդեն այլևս զինվոր չի գնա Արցախը պաշտպանելու, և այդ հիմնախնդիրն արդեն կարգավորված է։ Սակայն անհեռատես իշխանությունները չէին հաշվարկել, որ Արցախի կորստով ՀՀ սահմաններն էլ ավելի մեծացան (հետևաբար, էլ ավելի շատ զինվոր է գնալու սահման)։

 

Իսկ ինչ վերաբերում է Արցախյան հարցի լուծման թեզին, ապա հետայսու առկա է ոչ միայն էլ ավելի խրթին արցախյան հարց, այլև «դամոկլյան սրի» նման ՀՀ–ի գլխին է կախված թուրքական ներխուժման վտանգը։

Սա արդեն լոկ ենթադրություններ և նախազգուշական մտքեր չեն. խայտառակ կապիտուլացիայից անմիջապես հետո և՛ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայում սկսել են շրջանառել Զանգեզուրը «ազատագրելու» մասին խոսակցություններ։ Ընդ որում՝ ադրբեջանցիների նշած Զանգեզուրն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հարավային հատվածները։

Թուրքիայի TGRT Haber հեռուստաընկերությունը երեկ արդեն անդրադարձել է, թե ինչպես պետք է տեղի ունենա «Զանգեզուրի հանձնումը»։ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ–ն պարտավոր է փոխհատուցել ԼՂ–ում իրականացրած «ավերածությունների» համար, և պահանջել էր 50 մլրդ դոլար։ Թուրքական հեռուստաընկերության հաղորդավար Էքրեմ Աչըքելը հայտարարել է՝ քանի որ «ՀՀ–ի գանձարանը դատարկ է, ապա նա չի կարողանա վճարել այդ գումարը, ուստի դրա դիմաց պետք է հանձնի Զանգեզուրը»։ Թշնամական այս տեսակետն արդեն շաբաթներ է՝ ակտիվ շրջանառվում է ադրբեջանա–թուրքական քաղաքական և հասարակական շրջանակներում։

Թուրքիա–Ադրբեջան եղբայրության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի նախագահ Այգյուն Աթթարը թվիթերյան գրառումների շարք է նվիրել Զանգեզուրի՝ «իբր Ադրբեջանին պատկանելու մասին» թեզին, որը, Աչըքելի հաղորդման համեմատ, ավելի «մեղմ» է և ներառում է Սյունիքի Նռնաձոր գյուղն ու այլ բնակավայրեր: Նմանատիպ տեսակետներ են տարածված ամբողջ համացանցում, նույնիսկ՝ Երևանը գրավելու մասին։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները