ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐՆ ԱՍՈՒՄ Է՝ ՍԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԽԱԲԵԼ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ

Սեւան քաղաքի բնակիչ Մխիթար Վարագյանի որդին՝ Գորիս Վարագյանը զոհվել է Արցախյան պատերազմում եւ հուղարկավորվել Սեւան քաղաքի գերեզմանատանը։ Նրա հայրը՝ Մխիթար Վարագյանը գրավոր դիմել է «Հրապարակ»-ի խմբագրությանը, որտեղ պատմել է, որ Սեւանի քաղաքապետարանի քարտուղար Արմինե Ղուկասյանը իրեն խաբելով, առիթից օգտվելով իրեն մի շարք փաստաթղթեր է ստորագրել տվել, որոնց համաձայն՝ ինքն հրաժարվել է օրենքով նախատեսված բոլոր օգնություններից։

ց, թե ինչ փաստաթղթեր են դրանք եւ բարձրաձայն  չկարդաց, միայն ասելով ինձ, որ դրանք վերաբերվում են համապատասխան գումարային փոխհատուցումներ ստանալուն՝ զոհված որդու համար»,-պատմում է զոհվածի հայրը։

Վարագյանը իրավապահ մարմիններից պահանջում է այս դեպքի առթիվ քրեական գործ հարուցել։

Արմինե Ղուկասյանը, որի կողմն էլ մեր զրուցակիցը ուղղում էր մեղավորության սլաքները, մեզ ասաց, որ այն, ինչ պատմել է Մխիթար Վարագյանը իրականությանը չի համապատասխանում։

Ըստ նրա՝ սկզբում քաղաքապետարան է գնացել զոհվածի քույրը՝ Մարինեն, իրենք պահանջել են ծնողների համապատասխան փաստաթղթերը՝ հոր եւ մոր, սակայն քույրն ասել է, թե իրենք հոր հետ կապ չունեն, ծնողներն ամուսնալուծված են, սակայն իրենք պնդել, որ անհրաժեշտ օգնություն ստանալու համար երկու ծնողի փաստաթղթերն էլ պարտադիր են։

Այս խոսակցությունից հետո զոհվածի քույրը հեռացել է եւ 2 օր անց եկել հոր հետ․ «Ես հորից վերցրել եմ միայն իր անձնագիրը եւ սոցքարտը, որպեսզի սքանավորեմ։ Հայրը կանգնել է, աղջիկը նստել է։ Վերջինս ցույց է տվել, հայրն էլ ստորագրել է։ Հայրն ինձ ընդամենը մեկ հարց է տվել՝ պետությունն է որոշո՞ւմ, ասել եմ՝ ոչ, սա ձեր ընտանիքի գործն է, ենթադրում եմ՝ նկատի ուներ ում ինչ տան։ Որից հետո ես Մարինեին՝ աղջկան, հարցրել եմ՝ ամեն ինչ կարգի՞ն է, ասել է՝ մենք խնդիր չունենք։ Իրենք այնուհետեւ գնացել, բերել են հաշվառման վայրի փաստաթուղթը, դիմումները գրել էին, փաստաթղթերը դրված էին սեղանին։ Վերջ, այս  է եղել մեր հանդիպումը»։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները