Լավրովը գերիների վերադարձի մասով ուրախ լուր է հայտնում

Ուրախ ենք, որ ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը: «Իհարկե հիշում ենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, և մեր ցավակցությունն ենք հայտնում այդ կապացությամբ: Ես հիշում եմ, թե որքան ընդգրկուն էր արձագանքը տեղի ունեցած ողբերգությանը ԽՍՀՄ-ում: Հույս ունեմ, որ նման բնական աղետների նկատմամբ մեր կոլեկտիվ պատրաստությունն այսօր շատ ավելի բարձր մակարդակում է»,- ասաց Լավրովը: Նա նշեց, որ ԼՂ հակամարտության թեժ փուլից դուրս գալու քայլերը նոր են սկսվել: Լավրովը կարևորեց պատերազմը դադարեցրած՝ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը: Նրա խոսքով՝ հայտարարության ստորագրումը թույլ է տվել փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: «Հայտարարությունը նաև ապահովել է պայմանավորվածություններ՝ տնտեսության վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման համար: Այդպիսով, մենք Կովկասը հակասությունների տարածաշրջանից կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների: Մենք ամեն կերպ կնպաստենք այդ հարցում առաջընթացին»,- ընդգծեց Լավրովը: Նա ասաց, որ ռուսական խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում համագործակցում են տեղի բնակչության հետ, նպաստում են փախստականների վերադարձին, օգնում են տարածքների ականազերծման հարցում, ԼՂ բնակչությանը տրամադրում են բուժօգնություն և լուծում են այլ մարդասիրական հարցեր: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ հայկական և ադրբեջանական կողմի հետ սերտ շփումների միջոցով ստեղծվում է հումանիտար արձագանքման կենտրոն: «Մենք բոլոր առումներով աջակցում ենք այն միջազգային կառույցների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ներուժը, ռեսուրսները և փորձը՝ խաղաղ կյանքի վերականգնման գործում: ՌԴ ղեկավարությունը որոշել է Կարմիր խաչի բյուջեում ավելացնել իր ներդրումը»,- ասաց նա: Լավրովը հայտարարեց, որ կարևորագույն հարցերից է գերիների փոխանակումը: «Մեր խաղաղապահների միջոցով հնարավոր ամեն կերպ կնպաստենք այդ հարցի հնարավոր արագ լուծմանը: Գիտենք, թե դա որքան սուր թեմա է գերության մեջ հայտնվածների հարազատների, բարեկամերի և ընկերների համար: Իհարկե, նաև կարևոր է աճյունների փոխանակումը: Դա նույնպես խնդրի զգացմունքային կողմերից մեկն է, որը պետք է անհապաղ լուծել»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը: Նա ասաց, որ հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակեն, թե ինչպես շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման քայլերը: 
Ավելին՝ այստեղ

դիտվել է 457 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները