Կրկին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին. Լևոն Տեր-Պետրոսյան

 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:

«Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքն ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները.

– «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքն ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»:

- «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:

Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն:

 

Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է:

Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: (Իմիջիայլոց, դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր):

Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմն իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում:

Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»:

Հարց է ծագում. հապա ո՞ւր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին:

Ավելին՝ այստեղ

 
 
դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան Ամենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետից Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg
Ամենաընթերցվածները