«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»․ Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը իրեն կգտնի

Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորին՝ դրական տրամադրություն փոխանցելով Երևանից առաջնագիծ։ Ասում է՝ նամակ գրելիս և ուղարկելիս մտքով էլ չէր անցնում, որ պատերազմի ավարտից հետո զինվորը կփնտրի ու կգտնի իրեն։ Արկղում, որի մեջ գցել էր նամակը, կային ևս 20-ից ավելի նամակ՝ գրված համալսարանում սովորող այլ աղջիկների կողմից, սակայն իր նամակի հասցեատերն է միայն արձագանքել, ինչն էլ կրկնակի զարմացրել է Անիին։ Անին պատմում է, որ մասնակցում էր համալսարանի նախաձեռնած կամավորական աշխատանքներին՝ առաջնագծում պայքարող զինվորներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ իրեր փաթեթավորելու գործում, և այդ ժամանակ գաղափար է ծագել նաև նամակներ ուղարկել՝ ոգևորելու նրանց։ «Նամակը որոշել եմ գրել կամավորական աշխատանքների ժամանակ, անկեղծ ասած, ես սկզբում չէի ցանկանում նամակ գրել, բայց հետո որոշեցի ոգևորելու համար արժի, ոչ թե ուրիշ նպատակով։ Ու էդպես թղթի վրա որոշեցի գրել մատիս համարը ու հեռախոսիս համարը, բայց համարի վերջին 3 թիվը չէի գրել»,- պատմում է Ասատրյանը։ Անիի նամակը հասել է Մարտակերտում հակառակորդի դեմ կռվող 26-ամյա կամավորական Գրիշային, որը որոշել է փնտրել նամակի հեղինակին։ «Մեր ուսխորհրդի նախագահի էջով նամակը տարածվել էր, որովհետև ուսխորհրդի նախագահը, պարզվեց՝ զինվորի ընկերն է։ Էդպես կուրսեցիներս սկսեցին ինձ նշել։ Հետո Ֆեյսբուքով ինքը ինձ գրեց, ոչ թե համարս էր իմացել։ Ընդհանրապես չեմ մտածել, որ իմ նամակին արձագանք կլինի»,- պատմում է Անին։ Անին ասում է, որ մինչև զինվորի հետ ծանոթությունը, երբ նամակը հրապարակվել էր սոցիալական ցանցերում, շատ օգտատերեր՝ ծանոթ-անծանոթ, մեկնաբանություններ էին գրում՝ մաղթելով ամուսնություն, խոստանալով տարբեր նվերներ, խնդրում էին տեղեկացնել, եթե զարգացում լինի: «Մեկ ամիս առաջ, երբ փնտրում էին ինձ, նոր էր նամակը հրապարակվել, այդ նամակը հրապարակվեց նաև Ֆեյսբուքի «Կանանց խմբում»: Երբ իմացան՝ ես եմ, սկսեցին, այսպես ասած, ամուսնացնել մեզ, ամեն մեկը սկսեց մի բան խոստանալ, մեկն ասում էր՝ թամադա կլինի, մեկը՝ հարսի թագ կնվիրի, մյուսը՝ հարսի շոր։ Հիմա որ հետ նայեմ, հաստատ ամեն ինչ կա»,- ժպտալով ասում է Անին։ Անին ասում է, որ թեպետ չէր սպասում դեպքերի նման զարգացման, սակայն ուրախ է զինվորի հետ ծանոթությունից, և եթե ապագայում ամեն ինչ հաջող ստացվի, գուցեև ընտանիք կազմեն։ «10 օր է՝ ինչ եկել է, այդքան օր ենք ծանոթ։ Իր պատմածով՝ այդ արկղի մեջ, որտեղ իմ նամակն է եղել, եղել է 20-ից ավելի նամակ: Երբ արկղը բացվել է, իմ նամակը սկզբում ուրիշ տղա է վերցրել, որը հետո կորցրել է այդ նամակը, ու ինքն է գտել։ 
Ավելին՝ այստեղ

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները