Սուրբ Ծնունդին Սուրբ Սարգիս եկեղեցին խաչքավոր ընտրեց Հակոբ Մանուկյանին (լուսանկարներ)

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Ընդունված կարգի համաձայն` այս օրը, եկեղեցիներում մատուցվող պատարագին ընտրվում է Սուրբ Ծննդյան կնքահայր, որը խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ևս մատուցվեց պատարագ։ Օրվա պատարագիչն էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և ներկա հավատացյալներին փոխանցեց Սուրբ Ծննդյան պատգամն ու օրհնությունը։

Կատարվեց ջրօրհներքի կարգը, այնուհետև հավատացյալներին ներկայացվեց խաչքավորը։ Այս տարի Խաչքավոր ընտրվեց եկեղեցուն և համայնքին հոգեհարազատ քաղաքացի, գործարար Հակոբ Մանուկյանը, ով մեծ ուրախությամբ ընդունեց Տիրոջ նախախնամությունը։

Խաչն իջեցվեց ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա, ջուրն օրհնվեց Սուրբ Խաչով և Մյուռոնով, այնուհետև տարվա խաչքավորը՝ Հակոբ Մանուկյանը, խաչը ջրից հանելով տարավ տուն: Արդեն, Սուրբ Ծննդյան ութօրեքի վերջին օրը՝ հունվարի 13-ին, քահանան կայցելի խաչքավորի տուն, կօրհնի տունը և խաչը կվերադարձնի եկեղեցի:

Խորհդավոր, հայկական ու ազգային է քավորի խորհուրդը հայ եկեղեցում և ընտանիքում ու անշուշտ, այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և մարդկանց նկատմամբ: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել մյուսներին: Խաչքավորը պարտավորվում է մի ամբողջ տարի լինել հոգևոր հովվի կողքին և կյանքի կոչել նրա կողմից նախաձեռնած յուրաքանչյուր եկեղեցաշեն ծրագիր: Տվյալ դեպքում՝ այս պատվարժան կոչմանն արժանացավ Մանուկյանների ընտանիքը:

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները