ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը թերևս մոռացել է, որ պատմության մեջ իրենց կուսակցության ղեկավարն ամենախայտառակն է եղել ու այդ առումով հոխորտալու տեղ չունեն...

Gurgen Sargsyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Ուրեմն ՔՊ կուսակցության հասարակության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է, թե ընտրակեղծարարները, ընտրակաշառարարները ուզում են վարչապետին փոխարինել իրենց թեկնածույով: Եթե իրոնիան այդքան ընդգծված չլիներ անգամ կարելի էր երիտասարդի գրառումից հուզվել: Սույն մտքի գիգանտը բոլորին պախարակելուց առաջ թերևս մոռացել էր, որ իրենց կուսակցության նախագահը՝ Նիկոլ Փաշինյանը, հայոց պատմության մեջ ամենախայտառակ ղեկավարն է, ով ստորագրել է խայտառակ կապիտուլացիոն համաձայնագիր: Սա մի փաստ է, որը խամրեցնում է և «ընտրակեղծարարների» և մերժվածների հետ կոալիցիոն գործընկերության մեջ գտնվողների անցյալում կատարած ցանկացած քայլ: Եվ երիտասարդը, իր կուսակցության նախագահի երեսպաշտությամբ վարակված, կրկին փորձում է մանիպուլացիաների միջոցով շեղել հանրության ուշադրությունը բուն խնդրից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:
Այնքան տգետ են ու անմեղսունակ, որ անգամ քաղաքական հետապնդումների արդյունքում կարված քրեական գործերի մասին են հրապարակային հաթաթա տալիս, առանց գիտակցելու, որ հետագայում, երբ արդեն բռնազավթած և տապալած իշխանություն չեն ունենա, այդ ապօրինությունների համար էլ են պատասխան տալու, ինչպես արդեն իսկ հայտարարվել է այդ հետապնդումներին ենթարկված քաղաքական գործիչների կողմից:
դիտվել է 55 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները