«Մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում. զոհված տանկիստը այսպես էր հանգստացրել պայթյունի ձայներ լսող մորը

Aravot.am-ը գրում է. 2001թ. հունիսի 4-ին Հարությունյանների ընտանիքում ծնված, հետագայում 3 քույրերի կողմից փայփայված հրազդանցի Եփրեմը հետո պիտի բանակ զորակոչվեր, որպես տանկիստ` մասնակցեր հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին, աչքի ընկներ քաջագործություններով ու հետո անմահանար: Նրա քույրը՝ Արփինե Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ Եփրեմը տան կրտսեր զավակն էր, երկար սպասված երեխա: Ասում է՝ երեք քույր էին, Եփրեմին երեխայի նման են փայփայել: Հավելում է, որ եղբայրը բանակում սկզբում մեխանիկ վարորդ է եղել, հետո որպես լավ տանկիստ պատերազմին է մասնակցել այլ տղաների հետ, եղել ամենաթեժ վայրում: «Եփրեմը մեր սիրելի եղբայրն էր, մեր փոքրն էր, մենք նույնիսկ մի կոնֆետը պահում էինք նրա համար»,-նշում է նա: Արփինե Հարությունյանն ասում է, որ վերջին անգամ եղբոր հետ մայրը խոսել է հոկտեմբերի 18-ի երեկոյան, իսկ 19-ի առավոտյան Եփրեմը վիրավորվել է, Ստեփանակերտում առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել Երեւան ու մահացել սրտի կանգից: «Չէինք պատկերացնում, որ նման բան կարող է լինել, ինքն էնքան «դուխով» էր խոսում, երբ մամաս արցունքն աչքերին հեռախոսով խոսում էր, ինքն ասում էր՝ մամ, դուխդ չգցես, լավ ա լինելու: Երբ մաման կրակոցի ձայներ լսելով՝ հարցնում էր՝ Եփ, էդ խփո՞ւմ են: Եփրեմն ասում էր՝ մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում…
Ավելին՝ այստեղ

դիտվել է 56 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները