ՏԵՍԱՆՅՈՒԹ։Եվս մեկ գրի, ում անունը Արայիկ է, տեսանյութը նոր է տեղադրված համացանցում․․․ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ․․․

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունից երկու շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։ Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռազմագերիներ են երևում։ Վերջինում, օրինակ, հայ ռազմագերուն ադրբեջանցի զինվորականները ստիպում են ադրբեջաներեն ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տեսանյութում զինծառայող Ռոբերտ Վարդանյանն է։ Նրա հարցով ևս իրավապաշտպանները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 

Տեսանյութը նաև հակամարտության գոտում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ հավելելով, որ կոմիտեն ուսումնասիրում է ռազմագերիների վերաբերյալ ցանկացած տեղեկատվությունը։

Ամատունին այսօր Կարմիր խաչի գրասենյակի մոտ հավաքված մի խումբ մտավորականներին տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները երկու կողմում էլ տեսակցել են ռազմագերիներին, բայց թե քանի հոգու, չեն կարող հրապարակել։ Մշակույթի գործիչները միջազգային կառույցից էին ակնկալում լսել իրենց հարցերի պատասխանները, մասնավորապես՝ ինչո՞ւ չեն վերադարձվում ռազմագերիները, ինչո՞ւ են դանդաղում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։

«Այս պահին ես կարող եմ փաստել, որ մեր թիմերն աշխատում են և աշխատում են նաև համակարգված Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հետ միասին, սակայն որոնողական բուն աշխատանքները չի կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք այնտեղ ներկա ենք, որպեսզի աջակցենք՝ գործընթացը շարունակվի և չկանգնի: Որոնողական, դուրսբերման աշխատանքները իրականացնում են կողմերը՝ հայերը և ադրբեջանցիները երկու կողմից: Աշխատանքները տեղի են ունենում, և դրա մասին, իհարկե, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցի դերում չի հայտնում: Հիմնականում արդյունքները կապված՝ քանի մարմին է փոխանցվել և նույնականացման գործընթացների հետ կապված բոլոր հարցերը, բոլոր պատասխանները ստանձնել է իր վրա Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության, ինքը նույնպես գրանցում է անունները այն անձանց, որոնց փնտրում են հարազատները», — ասաց Ամատունին:

Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը շեշտեց՝ այսպիսի արտառոց պայմաններում պետք է ակտիվ լինել։ «Փորձելու ենք հիմա միջազգային ձայն բարձրացնել, որովհետև վերջին օրերը ցույց տվեցին, որ բոլորը ասում են՝ մենք զբաղվում ենք, էդ բոլորը, որ ասում են՝ մենք զբաղվում ենք, այսօր չկա նմուշի համար մի երեխա, որին վերադարձրել ենք, իսկ ամեն օրը կյանք է: Ուզում եմ դիմեմ իմ կոլեգաներին, որոնք այսօր աշխատում են տարբեր երկրներում՝ հայ և ոչ միայն հայազգի, պետք է խնդրել, որ իրենք էլ իրենց ձայնը բարձրացնեն», — նշեց դերասանը:

Ռազմագերիների հարցերով զբաղվում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը, թեև օմբուդսմեն Արման Թաթոյանը շեշտում է, որ հարցի հիմնական պատասխանատուն կառավարությունն է։ Միջազգային կառույցներին տեղեկատվություն ներկայացնող օմբուդսմենն ասում է՝ տարածված տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունները կազմակերպված ռազմական հանցագործություններ են։

«Անգամ եթե ֆիզիկապես մատով չեն կպնում մարդուն, բայց այդ կերպ ստիպում են նվաստացնող բառեր ասել, հայ զինվորի պատիվը նվաստացնող և այլն, որովհետև բոլորը մեր հորս տղաներն են: Դա պատերազմական հանցագործություն է, որ թույլ են տալիս Ադրբեջանի զինված ուժերը: Սա կազմակերպված, միասնական քաղաքականության մաս է, որի համար պատասխանատու են ոչ թե առանձին այդ զինվորները, այլ ավելի բարձր մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունները, որովհետև սա կազմակերպված քաղաքականություն է, որը նաև մեր գործունեությամբ ենք ցույց տալիս», — նշեց Արման Թաթոյանը:
Ավելին՝ այստեղ

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները