Եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. Փաշինյան

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
《Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:

Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով եւ Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց եւ պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:

Զանգահարեցի Արցախի նախագահին եւ ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին եւ տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են եւ այլն:

Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաեւ Հանրապետության նախագահը եւ Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որեւէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:

Հրապարակային որեւէ հայտարարություն անել չէի կարող, որովհետեւ եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչեւ առավոտ կքննարկի Ալիեւի հետ եւ ետ կզանգի:

Հաջորդ օրը Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որեւէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաեւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարեւոր չէր, որովհետեւ, ես էի կայացրել որոշումը եւ պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:

Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:

Ավելին՝ այստեղ

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Իրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան Ամենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետից Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը
Ամենաընթերցվածները