ՄԵՐԺԵԼ Է ՊԵՏՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐՆ ՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ․ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Մերժել է պետք հասարակությունը բաժանելու բոլոր փորձերն ու միտումները․ Արթուր Վանեցյանի ուղերձը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է գալիք Ամանորը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր և եղբայրնե՛ր Ժամեր անց դիմավորելու ենք 2020 թվականը։ Շնորհավո՛ր Ամանոր։ Մեր հասարակության բոլոր անդամները, ընտանիքները, բոլորս՝ մեծ ու փոքր, արժանի ենք պարզ մարդկային երջանկության։

Հանրային ներքին համերաշխության պայմաններում չկա որևէ արտաքին ուժ կամ թշնամի, որ ի վիճակի լինի սպառնալ մեր պետությանը, մեր ժողովրդի, մեր ընտանիքների անվտանգությանը։ Նոր տարում՝ սկսվող նոր տասնամյակի շեմին, մերժել է պետք հասարակությունը բաժանելու բոլոր փորձերն ու միտումները, և պահպանել համերաշխությունը՝ հանուն ընդհանուր, կայուն ապագայի։

Մաղթում եմ, որ 2020-ը լինի իրական ձեռքբերումների տարի։ Փոփոխությունները, որոնց կարիքը մինչ օրս հանրությունը զգում է, պետք է արվեն հանուն և ի շահ երկրի։ Հատուկ շնորհավորում եմ մեր ուժային կառույցներում ծառայող սպաների և նրանց ընտանիքների նոր տարին։ Հայրենասիրությունը և պատասխանատվությունը պետության հանդեպ ձեր արյան մեջ է։ Սկսվող տարում ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն և ընտանեկան երջանկություն։ Դիմում եմ նաև սահմանին կանգնած մեր զինվորներին. Տղե՛րք, այս տոնական օրերի հերոսները դո՛ւք եք։ Դո՛ւք եք ապահովում այսօրվա խաղաղությունը։

Ոչ մի վայրկյան չմոռանաք, որ բոլորս ձեր կողքին ենք, և վտանգի դեպքում միասին նոր հաղթանակներ ենք կերտելու։ Սրտանց շնորհավորում եմ Արցախի մեր հայրենակիցներին՝ մաղթելով ամենալավն ու բարին։ Ոչինչ և ոչ ոք չի կարող մեր մեջ բաժանումներ և անվստահություն սերմանել։ Սիրելի՛ հայրենակիցներ, Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն մեր ընտանիքներին»։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները