ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴԵՌ ԿՓՈՐՁԻ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Նիկոլն ու իր թիմն այս օրերին նորից ոգեւորված տեսք են ստացել: Դա կապված է ֆրանսիական Սենատի հայտնի որոշման հետ, որով, ի դեպ, ընդամենը խորհուրդ է տրվում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի ինքնորոշումը: Ընդ որում, այդ խորհուրդը կառավարության կողմից պարտադիր կատարման ենթակա չէ, մինչդեռ Սենատը կարող էր նաեւ նման պարտադրող բանաձեւ ընդունել:

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ «ՁԻՈՎ ՔԱՅԼԸ»

«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը կարեւորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ...»,- ոգեւորված գրում է ՀՀ ԱԳՆ-ն: Նույն մտքին են նաեւ մեր ԱԳՆ-ի արցախյան սորոսածին գործընկերները: Նման հրճվանքի մեջ է նաեւ Նիկոլը. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է՝ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»: Սակայն հայաստանյան հասարակությունն ¥պողոսազգիներին նկատի չունենք¤ արդեն սովորել է ուշադրություն չդարձնել Նիկոլի անհամ քաղաքական մեկնաբանություններին եւ յուրովի է մեկնաբանում Սենատի այդ քայլը՝ նաեւ պատասխանելով Նիկոլին: Օրինակ այսպես. «Հա, էսա ֆրանսիական նավերը թափով կբարձրանան Արցախի լեռները... Բայց իրենց այնտեղ արդեն թուրքերն են դիմավորելու, որովհետեւ մարդա մեկն առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը, Քաշաթաղը, Աղդամը», «Էլի սկսա՞ր մարդկանց էշի տեղ դնել: Սենատի ճանաչելը դեռ նախագահը պտի հաստատի...», «Էլի մուտիլովկա ես անում: Սենատը ընդամենը կոչ ա արել, այ հողատու, Արցախ ես թողե՞լ, որ ճանաչեն...»:

Իսկ ահա հայտնի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս գնահատականն է տվել. «Պատմականը Ձեր դավաճանությունն էր: Իսկ այդ որոշումն ավելի փոքր արժեք ունի, քան թշնամուն հանձնվող որեւէ թումբ: Հերի՛ք է մարդկանց թմրեցնեք «արծրունական իրականությաբ»»:

Ի դեպ, մոտավորապես նույն տիպի արձագանք եկավ Բաքվից, որտեղ այդ բանաձեւն ընդամենը «սովորական թղթի կտոր» են համարում: Բայց, թերեւս, ինչպես որ մեր չինովնիկության ծայրահեղ ոգեւորությունն է անտեղի, այնպես էլ Սենատի փաստաթղթի նկատմամբ ծայրահեղ հոռետեսական վերաբերմունքը: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ նախ հասկանալ է պետք՝ ինչո՞ւ նման բանաձեւ ընդունվեց հենց այս պահին, ընդ որում, երբ Ֆրանսիան մի ձեռքով՝ Սենատի միջոցով խոսում է Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, իսկ մյուս ձեռքով՝ ի դեմս ԱԳՆ-ի, կասկածի տակ է առնում ճանաչման նպատակահարմարությունը: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ Ֆրանսիայի նման երկիմաստ քաղաքականությունն անիմաստ չէ, եւ Սենատի այդ բանաձեւին գնահատական տալու կամ նրա հնարավոր հետեւանքները հաշվարկելու համար նախ հասկանալ է պետք՝ այս ի՞նչ նոր խաղ է փորձում սկսել Փարիզը: Հասկանալու համար նախ փորձենք մի պահ դուրս գալ այն հարթությունից, թե կոնկրետ Հայաստանի եւ Ադրբեջանի համար ինչ տեղի ունեցավ Արցախում, ով ինչ կորցրեց եւ ստացավ, եւ իրավիճակին մոտենանք աշխարհաքաղաքական իմաստով: Այդ տեսանկյունից շատ էական չէ, թե որտեղ կանգ առավ պատերազմը՝ մի քանի բնակավայր այս թե այն կողմ: Այստեղ առաջնայինը այս պատկերն է՝ պատերազմը կանգ առավ, որի արդյունքում տվյալ հատվածում երկարաժամկետ կտրվածքով հայտնվեց ռուսական բանակը՝ դրանից բխող մի շարք տեսաների եւ քիչ տեսանելի հետեւանքներով հանդերձ: Ուստիեւ ֆիքսենք թիվ 1 եզրահանգումը՝ Ռուսաստանին աշխարհաքաղաքական տեսանկյունից ձեռնտու էր նման զինադադարը:

 

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ն

Հաջորդը, իսկ ո՞ւմ ձեռնտու չէր: Հաջորդ համանախագահ երկիրն ԱՄՆ-ն է, որի վերջնական դիրքորոշմանը դեռ սպասել է պետք՝ այդ երկրում կատարվող իրադարձությունների եւ ապագա պաշտոնական աշխարհաքաղաքականության անորոշությունների պատճառով: Սակայն որոշ պատկերացումներ կարելի է կազմել: Իհարկե, մինչ Սպիտակ տնից հեռանալը դեմոկրատները լուրջ հակասություններ ունեին աշխարհաքաղաքական ինքնիշխանության ձգտող Էրդողանի հետ, որը պարզ արտահայտվեց նաեւ Թուրքիայում 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ: Այս առումով որոշակի վերլուծական շրջանակներ այն կարծիքն ունեն, որ այդ թշնամանքը կշարունակվի նաեւ Բայդենի նախագահության փուլում: Բայց մյուս կողմից էլ Վաշինգտոնում կարող են այլ կերպ մտածել. Էրդողանին հեռացնելու փորձերը կտանեն ՌԴ-ի ուղղությամբ նրա ակտիվ տեղաշարժին: Մինչդեռ այսպես Էրդողանը բոլոր հնարավոր ուղղություններում Մոսկվայի հետ մտնում է հակամարտության մեջ: Սիրիայում դա եղավ, ապա՝ Արցախում, կան նախադրյալներ, որ նման բախման կգնա նաեւ Ուկրաինայիում: Այսինքն, եթե ապագա դեմոկրատական Սպիտակ տունը գա այն եզրակացության, որ կարող է Էրդողանին պահել, որպես ՌԴ-ին տարբեր ուղղություններով հարվածող գործիք, հաստատ կպահի: Բայց մյուս կողմից էլ նույն Սիրիայի օրինակը Վաշինգտոնին նաեւ ցույց տվեց, որ բավականին ռեալ է նաեւ այն, որ որոշակի բախումներից հետո Անկարան եւ Մոսկվան կարողանում են լեզու գտնել, ընդ որում՝ սեփական շահը պահպանելով եւ ԱՄՆ-ին շրջանցելով: Իսկ եթե նույն մոդելը գործի նաեւ Ացախում, որը, ի դեպ, այս պահին գործում է, այսինքն՝ Մոսկվան եւ Անկարան շարունակեն գործել ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում, այդ դեպքում, թերեւս, Էրդողանին հեռացնելը Բայդենի կառավարության համար կդառնա առաջնային խնդիր: Սակայն նման իրավիճակում Էրդողանին այլ տարբերակ չի մնա, քան Պուտինի վրա հույսը դնելը: Արդյունքում, Արցախում ռուսական զորքի ներկայությունը, իհարկե, վերալիբերալացող Վաշինգտոնին ձեռնտու չի կարող լինել: Հասկանալի է նաեւ, որ ռուսական զորքերի տեղակայումից հետո ռեվանշի փորձեր կլինեն՝ ռուսներին այդ հատվածից դուրս մղելու համար: Նաեւ, որ այստեղ շատ բան կախված է, թե ինչ կարգի հարաբերություններ կկարողանան ստեղծել Էրդողանի հետ, որը, չմոռանանք, արդեն հանդգնում է բաց ճակատով պատերազմի մեջ մտնել այնպիսի ուլտրալիբերալ առաջնորդների հետ, ինչպիսին է, օրինակ, Մակրոնը:

 

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՆ

Հասկանալի է նաեւ, որ երրորդ համանախագահ երկրին՝ Ֆրանսիային եւս ձեռնտու չէ Արցախում ռուսական զորքերի ի հայտ գալը: Եվ ահա Փարիզը, որն այս պահին, ինչպես ԱՄՆ-ն, կաշկանդված չէ իշխանափոխության խնդրով, դեռ հազիվ էր ստորագրվել եռակողմ համաձայնագիրը, որ արդեն իսկ սկսեց նշաններ ցույց տալ, որ իրեն խաղից դուրս չի համարում: Վերադառնալով Սենատի բանաձեւին` նկատենք, որ միամտություն կլիներ ենթադրել, որ այն կայացվել է հանուն Արցախի եւ արցախցիների «սիրուն աչքերի»: Քանի որ հակառակ դեպքում Փարիզը նախ թող հոդաբաշխ բացատրություն տա, թե ինչու այդպես էլ որեւէ գործնական քայլ չկատարեց պատերազմի ժամանակ: Օրինակ, ինչու հանդես չեկավ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների առաջարկով, երբ հենց Մակրոնն էր խոսում ահաբեկիչներին Ղարաբաղ բերելու մասին: Կամ ինչու նման բանաձեւ չընդունեց այն ժամանակ ու փոխարենը վերջին երկու շաբաթներին հանգիստ սպասում էր, թե երբ է ընկնելու Ստեփանակերտը: Ու հանկարծ կտրուկ ակտիվացավ, երբ տեղեկացավ, որ երբ սեփական համանախագահն անգործության էր մատնված, ինչ-որ համաձայնագիր է ընդունվել: Սենատի նման բանաձեւն ու դրա դեմ ֆրանսիական կառավարության հանդես գալը միայն մեկ տպավորություն է առաջացնում՝ ներկա իրավիճակը Փարիզը համարում է իր համար անընդունելի: Բայց կոնկրետ ի՞նչը: Որ պատերազմը կանգնե՞լ է. բայց դա նաեւ Ֆրանսիայի պահանջն էր, սրա դեմ չի կարող բողոքել: Միաժամանակ, հազիվ թե պաշտոնական Փարիզի համար էական լինի այն փաստը, թե պատերազմը կանգնելուց հետո, օրինակ, Շուշին ում վերահսկողության տակ է մնացել, կամ որքան է լինելու Լաչինի միջանցքի լայնությունը: Վերջապես, եթե Փարիզին իրոք հետաքրքրում է Արցախի ապագա կարգավիճակի հարցը, ապա բանակցային գործընթացը, ինչպես ներկայացվել է, այդ համաձայնագրով ոչ թե չի դադարել, այլ նաեւ նոր էջից է վերսկսվելու, եւ, որպես համանախագահ, հենց բանակցային սեղանի շուրջ էլ թող հասնի Արցախի անկախությանը: Այսինքն, այս բոլոր հարցերն այլ մեխանիզմներով են լուծումներ պահանջում, որին Սենատի բանաձեւը չի կարող որեւէ բանով օգնել: Արդյունքում, կա միայն մեկ գործոն, որը կարող էր Փարիզին տանել նման կտրուկ քայլերի: Դա արցախյան հատվածում ռուս խաղաղարարների տեղակայման փաստն է, եւ ենթադրելով, որ նման քայլերով Մակրոնը պարզապես մտածում է զորքերի տեղակայման հետողորմյայի մասին, հազիվ թե սխալվենք: Ամեն դեպքում, Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի եւ արտաքին գործերի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ներկայացնելով պաշտոնական Փարիզի կարծիքն այդ բանաձեւի նկատմամբ, բավականին հետաքրքիր ակնարկներ հնչեցրեց: Նախ, որ՝ «Բազմաթիվ հարցեր կան, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է»: Այն դեպքում, երբ հասկանալի չէ, թե ինչ է անելու ՄԽ-ն, երբ վերջինիս 30-ամյա գործունեության արդյունքում էր, որ ունեցանք այս վիճակը: Մինչդեռ, եթե ՄԽ-ն մնա օրակարգում, Փարիզը եւս կմնա խաղի մեջ: Հակառակ դեպքում, ֆրանսիացի պետնախարարն ակնարկում է այլ մեխանիզմի մասին՝ «Լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով... բայց այնտեղ կան տարաձայնություններ»: Իհարկե, կան, այդ թվում՝ խաղաղապահների պատկանելիության հարցով: Այսինքն, եթե հարցը մտնի ԱԽ, ապա առաջին հերթին հենց ՌԴ-ն է հայտնվում տարօրինակ վիճակում, քանի որ պետք է մասնավորապես կարգավիճակի եւ խաղաղապահների մասին խոսի, երբ արդեն իսկ եռակողմ փաստաթուղթ է ստորագրել ու խաղաղապահներ գործուղել:
Ավելին՝ այստեղ

դիտվել է 154 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները