«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»

«WarGonzo» նախագծի հեղինակ, ռազմական լրագրող ՍԵՄՅՈՆ ՊԵԳՈՎԸ, ով արցախյան մերօրյա պատերազմի սկզբից մինչեւ վերջ եղել է ամենաթեժ կետերում, արդեն Մոսկվայում է: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի միջոցով, ում շնորհիվ էլ «Իրավունքը» ստացավ մի շարք հարցերի պատասխաններ հենց Պեգովից:

 

- Սեմյոն, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում էիք` ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք: Կարո՞ղ ենք համարել, որ կանխատեսում էիք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հաղթանակն այս պատերազմում, քանի որ թե՛ հայ, թե՛ ռուս, թե՛ ադրբեջանցի քաղաքագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ այս պատերազմում հաղթեց հենց ՌԴ-ն:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանը հաղթել է, որովհետեւ իրականում հասկանում եմ որոշակի քաղաքական ենթատեքստն այն ամենի, ինչ տեղի է ունեցել ռուս եւ հայ էլիտաների միջեւ: Ես այդ ենթատեքստը, բնականաբար գիտեմ, ուստի` այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով եւ Ռուսաստանի համար` եւս: Այժմ նորաձեւ է դարձել ասել, թե Արցախն ահա բուֆերային գոտի է, բայց այն կրճատվեց այնքան մեծ տարածքով, որ ձեռնտու չէր նաեւ Ռուսաստանին: Իհարկե, կարծում եմ` ռուս խաղաղապահ զորքերը պետք է այնտեղ հայտնվեին շատ ավելի վաղ: Սակայն, այնպես չէ, որ խաղաղապահները ցանկացան եւ եկան, դրան նախորդում են քաղաքական պրոցեսներ, որոնք համակցվում են նաեւ միջազգային իրավունքի հետ: ՌԴ-ն չէր կարող իրեն ազատ զգալ այս հակամարտության մեջ, այլ կաշկանդված էր միջազգային իրավուքներով: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ ռուս խաղաղապահները եկան: Իսկ ուրախ չեմ, որ նրանք եկան Շուշիի համար պայքարից հետո, երբ ադրբեջանական զորքերը մտել էին արդեն Հադրութ եւ այն քաղաքներ, որոնք ոչ մի դեպքում չէր կարելի կորցնել: Սա պետք է ցավ լինի նաեւ Ռուսաստանի համար եւս այնքան, որքան Հայաստանի համար է: Ես սա ընդունում եմ, որպես Ռուսաստանի կորուստ եւս: Իսկ իմ խոսքերն այն մասին, որ ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք, անկեղծ էին: Հավատում էի հաղթանակին: Չեմ կարծում, որ Հայաստանը մինչեւ վերջ պարտվեց: Եվ մենք ասելով` նկատի ունեի ինձ եւ Արցախի ժողովրդին, նկատի չունեի Արցախի պաշտպանական բանակին, ռուս խաղաղապահներին կամ այս կամ այն երկրի քաղաքական էլիտային: Ասել եմ եւ էլի կասեմ` այս պատերազմում աջակցում եմ Արցախի ժողովրդին եւ ոչ մի քաղաքական ուժի: Սա ինձ համար սկզբունքային է եւ շատ կարեւոր: Ես ընկերաբար կապված եմ այդ մարդկանց հետ, հիացած եմ նրանց քաջությունից, ոգու ուժից, այդ պատճառով էլ նրանք ինձ հարազատ են: Մինչեւ այժմ էլ կարծում եմ, որ մենք կհաղթենք:

– Հետաքրքիր է` ինչպե՞ս Ձեզ ընդունեցին ի սկզբանե Արցախում` մինչեւ կդառնայիք հայ ժողովրդի սիրելի լրագրողը:

– Ինձ համար Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան այն ռուսները, որոնք ապրում են Մոսկվայում կամ այլ խոշոր քաղաքներում: Մեկ ամիս ապրել եմ Արցախում եւ կարծում եմ` ոչ մի Արցախի բնակիչ ինձ դրա համար չի դատապարտի, բայց իրապես նրանք ավելի ռուս են, քան որոշ ռուսներ: Ես այդպես կարող եմ ասել երբեմն նաեւ սերբերի մասին: Նրանք իրոք հետեւում են ռուսական մշակույթին, Ռուսաստանին, ընդունում են մաքսիմալ լուրջ եւ սրտամոտ: Այնտեղ ամեն ոք կարող է ռուսերեն խոսել, հնարավոր է` մենք չենք  գնահատում մեր հայրենիքի ուժն այնքան, որքան այն զգացվում էր այստեղ: Երբ նոր պետություն ես գնում, հաճախ պետք է զգույշ հարաբերվել մարդկանց եւ այլն: Իսկ Արցախում իմ եւ տեղի բնակչության միջեւ երբեք ոչ մի պատնեշ չի առաջացել: Շատ լավ, փոխադարձ ըմբռնում կար: Պատերազմի ժամանակ աշխատում էինք այնտեղ ոչ միայն մենք, այլ նաեւ տասնյակ այլ ռուս լրագրողներ ու մեզ շատ ջերմ էին վերաբերվում: Ոչ ոք մեզնից գումար չէր վերցնում, անգամ վիճում էինք, որ ինչ-որ կերպ վճարենք գոնե բենզինի համար: Աջակցությունն ուղղակի ահռելի էր:

– Այսօր պարտության մեջ շատ են մեղադրում նաեւ բանակին, ասում են` շատերը փախչում էին կռվի դաշտից, ինչն ազդել է պատերազմի նման ելքի վրա: Ըստ Ձեզ` հայկական կողմն ունե՞ր հնարավորություն պահպանել Շուշին:

– Չեմ ուզում միանշանակ լինել եւ ասել, որ բոլորը փախչում էին, բայց, իհարկե, կային խմբեր, որոնք ի վիճակի չէին պայքարել էլիտար ադրբեջանական եւ թուրքական ստորաբաժանումների դեմ: Նրանք, իհարկե, մշտական բանակի ստորաբաժանումներ չէին, երիտասարդ տղաներ էին, ովքեր նույնիսկ զենքը ճիշտ բռնել չգիտեին: Պարզապես, մարդիկ, առանց փորձի,  նետվել էին մարտի` բանակի հետ միասին: Պատերազմի ժամանակ նման դեպքեր լինում են եւ, ճիշտն ասած, այդ մարդկանց չեմ մեղադրում: Շուշիի համար, իհարկե, կարելի էր պայքարել, սակայն ես չգիտեմ հայկական բանակի ռեսուրսը: Այս մասին կարող է ասել Արցախի նախագահը, ՊԲ նախարարը, ՀՀ վարչապետը, ՀՀ պաշտպանության նախարարը: Չգիտեմ` դեռ ինչքան ժամանակ կարող էր դիմադրել Արցախի պաշտպանության բանակը, բայց զինադադարի ստորագրման պահին դեռ Արցախի բանակը պայքարում էր նաեւ Շուշիի ներսում: Համաձայնագրի ստորագրումից հետո` առավոտյան ժամը 9-ին գնացել եւ նկարում էի Շուշիում մեր տղաներին, ովքեր պատրաստ էին մարտի նետվել եւ շարունակել պայքարել Շուշիի համար: Ըստ իս, «Դժոխքի ձոր» կոչվող գաղափարը շատ հաջող էր, եւ նեղ միջանցքն օգտագործվում էր էլիտար ստորաբաժանումներին ոչնչացման համար, որոշ տեղերում ադրբեջանական զորքերը սկսել էին նահանջել: Ինչո՞ւ չհերիքեցին ուժերը այդ օպերացիան ավարտին հասցնելու համար, ինձ հայտնի չէ: Բայց իմ կարծիքով` կարելի էր շարունակել պայքարել, ինչը ռեսուրսների հարց է, որին չեմ տիրապետում:

ԱՎելին՝ այստեղ

դիտվել է 421 անգամ
Լրահոս
«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
Ամենաընթերցվածները