«Մամ աղոթում եմ՝ ձեռքերիս ոչինչ չլինի, որ գամ, կարողանամ նվագեմ»

2001 թվականի հուլիսի 4-ին Երևանում ծնվեց Աշոտ Սարդարյանը և, ընդամենը, 19 տարեկանում զոհեց իր կյանքը՝ հանուն հայրենիքի պաշտպանության:
Աշոտը դժվար ծնվեց, բայց մահից փրկվեց և մայրը պատերազմի օրերին հույս էր փայփայում, որ եթե որդին մեկ անգամ մահին հաղթել է, այս անգամ էլ կհաղթի. «Համեստ ու հանգիստ անձնավորություն էր։ Երբեք իրեն չէր ցուցադրում ու միշտ զիջող էր։ Բայցև համառ էր իր նպատակների մեջ։ Ավելի շատ ինքնազոհ բնույթ ուներ: Աշոտս մեր ընկերն էր: Ամեն ինչ անում էր, որ մեզ ուրախացներ, մեր թև ու թիկունքն էր Աշոտը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Հասմիկ Սարդարյանը:
 
Աշոտը դաշնակահար էր, շատ էր սիրում նվագել։ Նա իր արվեստի աշխարհն ուներ։ Փորագրում էր շատ գեղեցիկ. « Տղաս լռակյաց էր, քչախոս։ Երբեք ոչ ոքի չէր մերժում օգնության հարցում։ Տանից դուրս գալ այդքան էլ չէր սիրում, ինքնամփոփ էր։ Աշոտիս ձեռքով արված աշխատանքները հուշ մնացին մեզ»,- ցավով նշեց Հասմիկ Սարդարյանը:
 
Աշոտի մեջ սերը դեպի հայրենիք և հայրենասիրություն սերմանել է իր հայրը՝ Հարություն Սարդարյանը, որը 1993-1994 թվականներին ևս մասնակցել էր պատերազմին. « Ամուսինս միշտ ոգևորում էր Աշոտին, Աշոտն էլ սիրով գնաց բանակ, ավելի մեծ հետաքրքրվածությամբ։ Ասում էր՝ ամեն մեկը մի բան է պատմում բանակից, բայց ես պիտի իմ աչքով տեսնեմ»,- ասաց տիկին Հասմիկը։
 
Մեծ հետաքրքրասիրությունն ու հայրենիքի սերը սրտում Աշոտը 2020 թվականի հունվարի 19-ին ծառայության անցավ Մատաղիսում։ «Նույնիսկ պատերազմի ժամանակ, տանեցիներին քաջալերում էր՝ ասելով՝ հեսա կպրծնի կգամ։ Ու դա ասում էր այն ժամանակ, երբ ես հեռախոսի հակառակ կողմից լսում էի հրթիռների պայթյունի ձայները»,- վերհիշում է մայրը։
 
Ըստ նրա մայրիկի՝ Աշոտի մոտ ծառայության ընթացքում ամեն ինչ լավ էր, պարզապես, անչափ շատ էր ուզում արձակուրդ գալ, շա՜տ էր կարոտել։
Թեժ գոտիներում թշնամու դեմ մարտնչելով՝ Աշոտը վիրավորվում է և տեղափոխվում հոսպիտալ: Չնայած նրա վիրավոր լինելուն, ինչպես նշում է հերոսի մայրը, Աշոտին միայն մեկ միտք էր անհանգստացնում. «Տղաս զանգահարեց ինձ ու ասաց՝ մա՛մ, աչքերս բացել եմ ու առաջինը ձեռքերիս եմ նայել, հո չեն վնասվել։ Միշտ աղոթում էի, որ հանկարծ ձեռքերիս բան չլինի, որ գամ նվագեմ» ,- վերհիշեց տիկին Հասմիկը։
 
Երբ Աշոտը վիրավոր հոսպիտալում էր, տեղեկանում է՝ մորաքրոջ տղայից՝ Դանիելից լուր չկար։ Եվ նա, լինելով վիրավոր, նորից բարձրանում է դիրքեր՝ եղբորը փնտրելու. «Ինձ հետ զրույցում Աշոտս ասաց՝ պիտի գնամ, գտնեմ ախպորս: Եվ միայն զոհվելուց հետո գտան իրար՝ Եռաբլուրում»,- ցավով նշեց Աշոտի մայրը։
 
Որդու հետ մայրը վերջին անգամ խոսել է նոյեմբերի 3-ին: Տղան ուրախ ձայնով էր խոսել մայրիկի հետ. «Ինձ ասաց՝ մա՛մ ջան, կարծես թե վերջը մոտ է, հենց վերջանա պատերազմը, հաստատ արձակուրդ կգամ, շա՜տ եմ կարոտել»,- ընդգծեց տիկին Հասմիկը։
 
Հերոսը հոկտեմբերի 4-ին ընկել էր շրջափակման մեջ, նրանք հետ նահանջի հրաման են ստանում, բայց Աշոտը վիրավոր էր և տղաներին ասում է, որ իրեն թողնեն, գնան. «Ասել է՝ տղե՛րք, ես էլ չեմ կարողանում վազել, ես կպահեմ, դուք գնացեք, մենակ մորս կասեք կներես…»,- մեծ ցավով նշեց Աշոտի մայրը՝ հավելելով. «Փամփուշտները վերջացնելուց հետո վերցրել է նռնակները ու սպասել թշնամու զորքի մոտենալուն։ Բայց մինչ այդ, հրթիռային արկ է պայթել իր ու թշնամու միջև։ Ընկերները մոտեցել են Աշոտին և ձեռքերի միջից հանել են նռնակները»,- եզրափակեց Աշոտի մայրը։
 
Զվարթ Պետրոսյան
Լուսանկարները՝ այստեղ
դիտվել է 341 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները