Բերման է ենթարկվել «Բալի» հյուրանոցային համալիրի 24-ամյա մենեջերը. կասկածվում է քաղաքացուն դանակահարելու մեջ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ժամը 05:05-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին հայտնել է, որ վիրավորին հիվանդանոց է տեղափոխել «Երազ» բնակելի թաղամասից: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:


Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մանուկ Անդրեասյանն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Մ. Անդրեասյանը տեղափոխվում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Մ. Անդրեասյանը փորձել է մոլորեցնել բժիշկներին ու իրավապահներին, թե ինքը «Երազի» այգում վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 28 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Վանեսյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Անդրեասյանի որովայնին:

Նույն օրը քրեական հետախույզները հայտնաբերում են Գ. Վանեսյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ Գ. Վանեսյանը աշխատում է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Բալի» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները