Իշխանությունների հանցավոր բացթողումների մասին բացահայտումները ջրի երես են դուրս գալիս

Պատերազմի ընթացքը և արդյունքները բազմաթիվ հարցականների տեղիք են տալիս։ Հանրությունն այդպես էլ չի կարողանում ըմբռնել, թե ինչու իրերի դրությունը այսպես դասավորվեց։ Չնայած իշխանությունները ցանկանում են տեղի ունեցածի մասով մեղավորներ փնտրել, սակայն հենց իշխանությունների հանցավոր բացթողումների մասին ժամանակի ընթացքում բազմաթիվ կարևոր մանրամասներ են ջրի երես դուրս գալիս։ Բարձրաստիճան զինվորականների ներկայացրած գնահատականները վկայում են այն մասին, որ իշխանությունները չեն գործել իրավիճակին համապատասխան և պատերազմական իրադրության հետ կապված անլուրջ վերաբերմունք են դրսևորել։ Ու հատկապես աչքի է զարնում այն փաստը, որ նույնիսկ պատերազմի ժամանակ Փաշինյանը առաջին պլանում է դրել ոչ թե համազգային շահերը, այլ իր քաղաքական ամբիցիաները և առաջնորդվել է դրան համապատասխան։ Նախօրեին էլ մի հետաքրքիր դրվագ է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Հանդիպման ժամանակ Բալասանյանը պատրաստակամություն է հայտնել գլխավորել ռազմաճակատի ամենաթեժ կետի՝ Շուշիի պաշտպանությունը նույնիսկ այն պայմանով, որ եթե ինքը չհաջողի, դա Փաշինյանը կարող է վեր կենալ ու հրապարակային հայտարարել, թե Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է և ասել, որ Բալասանյանը կարող է անցնել Շուշիի պաշտպանությանը, սակայն վերջինիս Արցախում մինչև վերջին օրն այդպես էլ թույլ չեն տվել մասնակցել Շուշիի պաշտպանությանը։ Եվ պատահական չէ, որ այս համատեքստում խոսվում է իշխանությունների դավաճանական գործելակերպի մասին։ Դրա խոսուն վկայությունն այն է, որ նրանք նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահին թույլ են տվել անտեսել պետական և ազգային շահերը։ Վանեցյանի հարցազրույցը նաև բազմաթիվ այլ հացերի պատասխաններ տվեց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մարդկային տեսակի, «խրոնիկ ստախոսության», իրավապահ համակարգի գործերին խառնվելու, ընդդիմադիրների նկատմամբ գործեր «կարել տալու» և այլ հարցերի մասին: Եթե այս ամենին գումարում ես նաև ԱԱԾ նախկին փոխնտօրեն, տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հայտնի հայտարարությունը, ինչպես նաև ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային բացահայտումները, ապա իրավիճակն առավել հստակ կդառնա, թե ինչու մեր երկիրը Նիկոլ Փաշինյանի պատճառով կամ ցանկությամբ հայտնվեց այսպիսի վիճակում, ինչու պարտվեցինք և ինչու է հետևողականորեն այդ մարդը հետևողականորեն պառակտում մտցնում հանրության մեջ՝ անհրաժեշտության դեպքում նաև բախումներ հրարհրելու հեռանկարով:

Արամ Գրիգորյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները