Գնդապետ Գրիգորի Սահակյանը հրաժարվել է Շուշիի պաշտպանման համար պլանավորված կարևոր օպերացիային մասնակցելուց․ Արայիկ Հարությունյան

Գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցել է, որ հրաժարվում է Շուշիի պաշտպանման համար պլանավորված կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքեր հրաժարվել են։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել։ Դավաճան չփնտրե՛ք, այն կանայք, որ իմ ու մնացած ղեկավարների նկատմամբ վայրահաչոց են սկսել, բացի զոհվածների հարազատներից, նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան։ Իհարկե մի մասը եղել են առաջնագծում, մի մասը կռվել են, իրավունք ունեն։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց  եղբայրների, իրենց մասնակցությունը։ Նկարվելը չեմ ասում։ Բոլորին եմ ասում՝ որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, որևէ մեկը չվերագրի իրնեց, շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում։

Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, օդից պաշտպանվելու և այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ։

 

Իսկ ինչու՞ ենք վերջում զինադադար կնքել, ինչու՞ ենք պարտավորված եղել, որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։ Ո՞ւր էին կամավորականները, ու՞ր էր աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում էին դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։ Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփան-ակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակում էին մեր ամբողջ զորքը, 18-20 տարեկանների, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում։

Հարցրե՛ք զինվորականներին, ո՞վ է իրենց դավաճանել։ Դավաճանել ենք ազգովի, օգնություն ցուցաբերել ենք, գոհ ենք բոլորից, դավաճանել ենք, որովհետեւ 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել յոթ-ութ պետության դեմ։ Այո՛, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ նրանց առջև, խոնրահվում եմ այդ 18-20 տարեկանների առջև, որոնք հիմա էլ պաշտպանում են մեր երկրի սահմանը։

Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ, Հադրութը չէ, երբ 1500 հոգի փախչում էին Հադրութից՝ ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։ Գնացել աղաչել-պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբերին, որպեսզի հեշտ լինի։ Ես տիպված եմ այսքանն ասում, ստիպված եմ, որովհետև արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում։

Նորից կրկնեմ․ մեղավոր ենք բոլո՛րս, զորքը, ՊԲ-ին թողել եք մենակ։ Նյութական մատակարարումը բավարար չէ։ Պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ ու վիրավոր ես ունենում, գոնե այդքան պիտի համալրես։ Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս։ Ինչքա՞ն էինք համալրում․․․ հրաժարվում էին գնալ մեր տղաներին օգնության։ Ինչքան տղաների դիակներ ունենք այսօր առաջնագծում, մեր երեխաների, մեր բալիկների, որովհետև ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։

Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ չէ, բայց այդ կարիքը կար, կար, որովհետեւ զորքն աջակցության կարիք ունի։ Իսկ վերջին օրը, նորից կրկնում եմ, Ստեփանակերտի մատույցներում առավելագույնը երկու-երեք հարյուր պաշտպանող ունեինք, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն հյուսիսային մասն ունեինք պաշտպանված, էն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ ու գերեին կամ ոչնչացնեին այնտեղ մնացած մի քանի հարյուր հոգուն։

Այո, մենք ժամանակին տարհանել ենք Ստեփանակերտը, ստիպված էինք, որպեսզի քաղաքացիական զոհերի քանակը հարյուրավոր, հազարավոր չլինի։ Ասում էին, թե՝ խուճապ է առաջացել զորքում․․․ ոչ մի հայրենասեր, կռվող տղա խուճապի չի ենթարկվել՝ իմանալով, որ խաղաղ բնակչությունը գնում է վտանգավոր տեղից, հակառակը՝ ողջունում էին և իմանում, որ ամեն մի պայթող արկից զոհ չի լինելու քաղաքներում և բնակավայրերում։ Ի դեպ, այդ տարհանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է մեզ հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ։ Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճաննե՞ր է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երևանում, և այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուս նկուղը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․ Բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները