Գիշերային հատուկ գործողություն. Մոսկվան փակագծեր է բացում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարության պաշտոնական տեքստը եւ մեկնաբանություն թողել. «որպեսզի սպեկուլյացիաներ չլինեն կարգավիճակի եւ խաղաղապահների կազմի վերաբերյալ»:

Ավելի վաղ նա ասել էր. «Ես տեսել եմ, որ համացանցում տարածվում են տեքստեր (իբր հայտարարությունը): Դրանք մոտ են ճշմարտությանը, սակայն լիարժեք հաստատել չեմ կարող: Մոտ ժամանակներս կհրապարակվի հայտարարությունը եւ կտարածվի միջազգային հարթակներում»,ասել է նա:

Խնդիրն այն է, որ երեկ Ալիեւը Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ վստահ պնդում էր, որ դա լինելու է թուրք-ռուսական համատեղ խաղաղապահ առաքելություն, եւ Բաքվի հրապարակած հայտարարության տեքստում էլ դա հստակ արձանագրված էր: Միեւնույն ժամանակ, Ղարաբաղի կարգավիճակի մասին իսկապես ոչ մի տարբերակում չի նշվում:

Խաղաղապահ օպերացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական է, հնարավոր են միայն Թուրքիայի հետ գործողությունները համաձայնեցնելու տարրեր, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոսաչյովը: «Պարոն Ալիեւի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի ուղերձներ տեսանք, որ դա համատեղ օպերացիա է լինելու: Ուշադիր կարդանք ինչպես եռակողմ հայտարարությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը. այնտեղ խոսքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասին է», ասել է Կոսաչյովը:

«Այո, կողմերի գործողությունների համաձայնեցման որոշակի տարրեր գուցե հնարավոր են: Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ներկայության բուն փաստն անտեսել հնարավոր չէ: Բայց կրկնեմ` օպերացիան ռուսական է, օպերացիան խաղաղապահ է, օպերացիան իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ», հավելել է սենատորը, ասելով, որ Ադրբեջանը պատրաստակամ է կատարել իր մասով համաձայնությունը, իսկ Հայաստանի հարցում չկա հանրային կոնսենսուս:

Ի՞նչ է կատարվում: Ռուսական կողմը չի հերքում եւ չի հաստատում Ալիեւի պնդումը, միեւնույն ժամանակ, արդյոք Հայաստանին փորձում են հարկադրել հրաժարվել կարգավիճակից՝ թուրք խաղաղապահների «դիմաց»: Հայաստանը պնդե՞լ է կարգավիճակի հարցը:

Երեկ երեք ղեկավարների հայտարարությունից շատ առաջ արդեն խաղաղապահների շարասյունը Հայաստանից շարժվում էր Ղարաբաղ: Երասխի մոտ շարասյանն ուղեկցող ռուսական ուղղաթիռը խոցվեց Նախիջեւանից, ադրբեջանցիների կողմից: Բաքուն անմիջապես ընդունեց մեղքը, հայտարարելով, թե այդ քայլին մարտական հաշվարկը գնացել է հայերի հնարավոր սադրանքների պայմաններում լարված իրավիճակից, սխալմունք է եղել, ներողություն խնդրելով եւ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցել զոհվածների ընտանիքներին: Մոսկվայում գոհունակություն էին հայտնել Բաքվի արձագանքից:

Ակնհայտ է, որ ուղղաթիռը խոցվել էր դիտմամբ, ըստ ամենայնի՝ համատեղ հայտարարության մեջ Բաքվի պահանջներն ընդունելու նպատակով: Եվ մինչ հայ գեներալ Վաղարշակ Հարությունյանն ու Հայաստանի ԱԳՆ-ն վատ քողարկված հույսեր էին փայփայում, որ ռուսական կողմը կպատժի Բաքվին (հայ քաղաքական միտքը երբեք չի ընկալի տվյալ դեպքում ուղղաթիռը խոցելու ակտի քաղաքական նշանակությունը, առավել եւս՝ նման ակտերի դիմելու հնարավորությունը), կազմվում էր այդ փաստաթուղթը: Դե, իսկ կարգավիճակը խաղաղապահների կազմով պայմանավորելու մասին էլ չենք խոսում:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները