Ղազախստանում հայտնել են ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը

 

Ղազախստանի կառավարությունը 4-միլիոնական թենգե (10,5 հազար դոլար) կվճարի Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին: Այդ մասին հանրապետության վարչապետ Ասքար Մամինը հայտնել Է դեկտեմբերի 27-ին՝ ելույթ ունենալով ինքնաթիռի աղետի պատճառների հետաքննության կառավարական հանձնաժողովի նիստում:


«Պետության ղեկավարի հանձնարարությամբ, ավիաաղետից զոհվածների բոլոր ընտանիքներին կհատկացվի 4-միլիոնական թենգե: Անհրաժեշտ ֆինանսական օգնություն կցուցաբերվի նաեւ բոլոր տուժածներին»,-ասել Է Մամինը, որի խոսքը մեջբերում Է հանրապետության վարչապետի մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել Է անցկացնել ինքնաթիռի անկման լիակատար մինչդատական հետաքննություն, առողջապահության նախարարությանը հանձնարարվել Է բոլոր միջոցները ձեռնարկել տուժածների շուտափույթ ապաքինման համար:

«Վթարի պատճառների հետաքննության կառավարական հանձնաժողովն իր աշխատանքի նախնական արդյունքները պետք Է ամփոփի մինչեւ 2020 թվականի հունվարի 10-ը, ընդգծել Է վարչապետը: Fokker-100 ինքնաթիռը, որը կատարում Էր Ալմաթի-Նուրսուլթան չվերթը, վերթիռից հետո կորցրել Է բարձրությունը, ճեղքել-անցել բետոնե արգելապատնեշը եւ երկհարկանի շենքի բախվել Ալմաթիի մարզի Տալգարի շրջանում: Նախնական տվյալներով՝ ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, այդ թվում՝ օդանավի հրամանատար Մարատ Մուրատաբաեւը: Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, հոսպիտալացվել Է 53 մարդ: Օդանավում եղել Է 93 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անգամ:


Ուղեւորների թվում եղել Է չորս օտարերկրացի՝ Ուկրաինայի երկու քաղաքացի, Ղրղզստանի մեկ քաղաքացի եւ Չինաստանի մեկ քաղաքացի: Նրանք բոլորն Էլ փրկվել են: Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները: Նաեւ, մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը, կասեցված Է Bek Air ավիաընկերության աշխատանքը: Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառների թվում դիտարկվում են օդաչուների սխալը եւ տեխնիկական անսարքությունը:

«Վարկածները նախնական են «…» Ինքնաթիռը պոչամասով երկու անգամ դիպել Է թռիչքավայրԷջքային գոտուն: Դա կա՛մ օդաչուի սխալն Է, կա՛մ տեխնիկական անսարքություն»,-նշել Է Սկլյարը: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դեկտեմբերի 28-ը սգո օր Է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը դեկտեմբերի 27-ին տեղի Է ունեցել Ալմաթիի մերձակայքում: Տոկաեւը ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ խոստացել Է խստորեն պատժել ավիաաղետի մեղավորներին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն Է հայտնել նաեւ Ղազախստանի առաջին անախագահ եւ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները