Մենք ունենք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը. Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան մեկ ամիս է Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են մղում,

Պատերազմ՝ սանձազերծված Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից,

Պատերազմ՝ նաեւ միջազգային ահաբեկչության դեմ:

 

Մեր քաջ զինվորականը եւ կամավորականը կռվում են անձնուրաց, առանց իրենց կյանքը խնայելու:

Կռվում են հանուն ազատության եւ արժանապատվության, հանուն Հայրենիքի:

Խոնարհվում ենք մեր զոհված հերոսների ու նրանց ընտանիքների առջեւ:

Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր որդեկորույս մայրերին ու հայրերին,

իրենց ամուսիններին կորցրած կանանց,

եղբայրներին կորցրած քույրերին,

թոռներին կորցրած տատիկներին ու պապիկներին...

Այս պատերազմում հաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը,

նշանակում է նաեւ ամեն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանություն,

նշանակում է նաեւ պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակված քաջերի հիշատակի...

Շուրջ 30 տարի առաջ սկսված հայրենական պատերազմը շարունակվում է:

Ինձ հաճախ հարցրել են, թե ինչպե՞ս ենք կարողացել երկրաշարժից չբուժված վերքերով, ավերված տնտեսությամբ ու գրեթե անզեն վիճակով 30 տարի առաջ հաղթել:

Գուցե ոմանց մեր հաղթանակը իսկապես անհնար էր թվում: Բայց ո՛չ մեզ:

30 տարի առաջ մենք չունեինք ուժեղ տնտեսություն, ճանապարհներ, վառելիք, չունեինք բավարար քանակությամբ զենք:

Սակայն հաղթեցինք, որովհետեւ մենք ունեինք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը:

Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրվա հաղթանակի երաշխիքը:

Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնությունը:

Ուզում եմ հորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական եւ հասարակական գործիչներին՝

եղե՛ք ժողովրդի պես միասնական ու համախմբված,

հետեւե՛ք ժողովրդի օրինակին...

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի վրա հարձակված թշնամուց բացի մենք ունենք եւս մեկ թշնամի` կորոնավիրուսի համավարակը, որն ամեն օր կյանքեր է խլում:

Ցավակցում եմ համավարակին զոհ գնացած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին:

Կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես, հաղթանակը կախված է մեզնից՝

թե որքան միասնական եւ համախմբված, կազմակերպված եւ կարգապահ կլինենք...

Ցանկանում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել այդ պայքարի առաջամարտիկներին՝ առողջապահության համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչեւ բուժքույր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնության վարորդ եւ տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Նրանք մեկ ուրիշ ճակատի առաջին գծում են...

Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում,

Շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացավության ու ջերմության, ձեր համախմբվածության ու կազմակերպվածության համար, ձեր օգնության համար:

Օգնություն, որ ցուցաբերում եք տարբեր ձեւերով ու միջոցներով:

Շարունակե՛ք Ձեր աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, նվիրատվությամբ ու բարեգործությամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:

Ողջ հայությունը, գիտակցելով պահի լրջությունը եւ հայրենիքի շուրջ համախմբվելու հրատապությունը, անմիջապես լծվեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածվել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին՝ Սփյուռքից եւ Հայաստանից։

Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը:

Կոչ եմ անում Հայաստանում եւ համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

Մեր հույսը մենք ենք եւ մեր իրական բարեկամները:

Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին եւ մեր ողջ ժողովրդին»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները